— Էլ տանս ճոխ չմնաց բյագզաթի մեջքին փշրած չլինեմ, որ չի փոխվում, ի՜նչ անեմ։
— Լսի՛ր, Հայրապետ , թող խոսքս վերջացնեմ։ Ի՜նչ էի ասում, հա, էն օրվանից դես Սեյրանը դուքան չի գալիս, երես չունի։ Շատ լավ էլ անում է, թե չէ հիմա ոսկորը փտում էր հողի տակ։ Փողոցներում խառնվել է լիրբ, կեղտոտ ջահիլների հետ ու օրից օր փչանում է։ Դա հերիք չէ, ինքը ջառ ու ջհաննամը, որ փչանում է, մեր անունն էլ է կեղտոտում, էս է իմ ցավը։ Էս երեկո բազարից տուն եմ գալիս ներքևի փողոցով, տեսնեմ մի խումբ ջահիլներ, պատի տակ թաքնված, լախկռթու են տալիս։ Գլուխս քարշ արած անցնում եմ, բայց մի քիչ հեռացած չհեռացած, մեկ էլ լսում եմ, ի՛նչ եմ լսում։
Էն լրբերից մինը բարձր ձայնով, երևի ինձ լսեցնելու համար, ասում է, ինչ է ասում, հըմ, գիտե ս, ասում է. «այ Սեյրանի հետ գիշերները պաչպչվող աղջիկը էս նամուսով ղուռումսաղի աղջիկն է, տեսեք, տեսեք, չի ամաչում ոչ սպիտակ մազերից, ոչ էլ փափախից։ Էլի երես ունի, բազար է դուրս գալիս»։ Հայրապետ, էդ որ լսում եմ, խելքս քիչ է մնում գլխիցս դուրս թռչի։ Աչքերս արյուն է կոխում, մարմինս մի սառը քրտինք է պատում, ուզում եմ,հետ դառնամ ու էն լրբերի գլուխը ջարդ ու փշուր անեմ։ Բայց մեկ էլ ֆիքր եմ անում, նահլաթ եմ տալիս չար սատանին, երեսիս խաչակնքում եմ ու մի կերպ շարունակում ճանապարհս։ Գալիս եմ մեր փողոց, էստեղ էլ մի ուրիշ խաբար եմ լսում։
Մեր հարևան «գդուլ» Մաթոսն ասում է. «էսօր Սմբատն ու Սեյրանը աղաջդավասի* են արել ներքևի մ ահ լի ջահիլների հետ»։ Գալիս եմ տուն, Սմբատին մի քա¬ նի սիլլաներ եմ տալիս ու հետո հարցնում եմ կռվի պատ¬ ճառը։ Սմբատը պատմում է։ Բանից դուրս է գալիս, որ կռիվ սկսողը տղադ է եղել։ — Պա՛հ քո տունը աստված չքանդի, ասում ես Սեյ- րա*նը,— գռչեց Հայրապետր, ավելի ու ավելի զայրանալով» Բայց Բարխուգարը անուշադիր թողեց նրա հարցը։ Նրա
- Փայտերով կռիվ։
86