Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրվա համարում այդ նկարիչը, «Ես չեմ ողջունում» մի հոդվածով ճգնելով ապացուցանել, որ ավելորդ էր հիմնել առանձին հայ նկարիչների ընկերություն, քանի որ վաղուց գոյություն ունի միջազգային ընկերություն, մի քանի անուղղակի սլաքներ է բաց թողնում իմ հասցեին։

   Չգիտեմ ինչ միտումներից կամ հաշիվներից է առաջանում հայ նկարչի այդ ոչ բարեկամական վերաբերմունքը դեպի մի հայ վերին աստիճանի համակրելի ձեռնարկություն,ցավում եմ միայն, որ պ․ Բաշինջաղյանն է առաջին քար արձակողն իր արվեստակիցների, իր ընկերների վրա։ Դա ընդունված չէ ո՛չ մի լուսավոր երկրում և ոչ մի քաղաքակիրթ հասարակության մեջ։ Այս'մեկ։
   Երկրորդ, ինչ անենք, որ հայ նկարիչների թիվն երկու ու կես է: Ավելի լավ չէր լինի, որ ինքը' պ. Բաշինջաղյանն էլ միանար որպեսզի այն թիվը դառնալ երեք 
    Երրորդ, ես արդեն մի անգամ ապացուցել եմ և ավելորդ եմ համարում կրկնել, թե հին է, մաշված, գզգզված այն կարծիքը, թե գեղարվեստը հայրենիք չունի։ Դա մի ողորմելի լաթ է որով այսօր միայն միջակություններն են ծածկվում։Եթե հայրենիքը գեղարվեստ ունի, գեղարվեստն էլ հայրենիք պիտի ունենա։
    Հայ նկարիչն ասում է. «Նկարչությունն ու արձանագործությունը լեզու չունեն»։
    Երևակայում եմ Ռոդենի հեգնական ժպիտը և զարմացումը, եթե երբևէ նա ֆրանսերեն կարդա այդ խոսքերը կամ լսե որևէ արվեստագետից։
    Նկարչությունն էլ ունի լեզու, արձանագործությունն էլ, բոլոր մյուս արվեստներն էլ։ Ազգային լեզու, հայրենիքի բարբառ անգամ։
    Բայց, երևի, մեր նկարիչը լեզուն ֆիզիկական իմաստով է ըմբռնում։ Եթե այդպես է, ավելորդ եմ համարում բացատրել այն, ինչ որ կոչվում է արվեստի լեզու և բարբառ․․․ Որքան ես կարողանում եմ գուշակել, նորակազմ ընկերության գլխավոր նպատակն էլ հենց այն է, որ հայ արվեստների մայրենի լեզուն պահպանե և կատարելագործե, եթե նա չկա և, աշխատե ստեղծել, եթե նա չկա։ Եվ այդ նպատակն այն-