Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երեկ տեր-Վահակից նամակ ստացա, որով նախկին ուսուցիչս խնդրում էր Շ... քաղաքի կիսախարխուլ եկեղեցու համար մի զանգ բերել տալ Ռուսաստանից։ Ես պատասխանեցի, թե ուրախությամբ կկատարեմ նրա խնդիրը։ Այժմ կարող եմ և միջոց ունիմ բարեգործություններ անելու, ես Խրիստաֆոր Սերգեյիչ աղա Առուշանովս․․․