Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԸՆԿԵՐՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ՏեԱԱՐԱՆ

— Այդպես, ուրեմն, դու ամուսնանում ես իմ քրոջ աղջկա հետ, հարսանիքիդ օրն արդեն որոշված է, բնակարանդ կահավորված է և հարսնացուիդ օժիտը պատրաստ է։ Մի երկու շաբաթ ևս, և դու Մարկոսյանի փեսան ես։ Հիանալի է, խելացի և, որ գլխավորն է, խիստ գործնական է։ Էյ, սպասավոր, բեր այստեղ մի շիշ շամպայն, ես այսօր պիտի մի քիչ քեֆ անեմ։

Սպասավորը հայտնվեց, չքացավ, նորեն երևաց մի ձեռքում անձեռոցիկի մեջ փաթաթված շիշը, մյուսում՝ երկու դատարկ գավաթներ։

Նրանք նստած էին քաղաքի առաջնակարգ ճաշարանի առանձին սենյակներից մեկում, որ կահավորված էր փափուկ թավշյա գահավորակով ու բազկաթոռներով։ Սպասավորին խստիվ պատվիրված էր ոչ ոքի չթողնել այդտեղ և ամեն անգամ ներս գալիս ու դուրս գալիս դռները ծածկել։

Երկու նախկին ուսանողական ընկերներ էին և ներկա բարեկամներ։ Երկուսն էլ քաղաքում հայտնի անհատներ էին — Նազիմյանը որպես խելոք փաստաբան, Մերսիմյանը որպես եռանդուն ինժեներ-ձեռնարկող և ազգական հայտնի միլիոնատերի՝ Մարկոսյանի։

Արտաքինով նրանք հակատիպարներ էին։ Նազիմյանը