Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա համար, տալիս է նրան իր կարողությունից ավելի՝ ուսում և կրթություն։

ՄԻՀՐԱՆ․ Այդ հետաքրքրական է, հետո՞...
ԵՎԳԻՆԵ․ Մի օր այդ աղջկան տեսնում է մի ազնիվ, եռանդուն, խելոք մարդ, (Նայում է Միհրանի աչքերին) մի խոսքով, մարդը հավանում է և իսկույն վճռում է նրա հետ ամուսնանալ։ Մայրն ուրախությամբ համաձայնվում է։ Աղջիկը չի սիրում այդ մարդուն, երկար ժամանակ կռվում է ինքն իր հետ, բայց հետո նույնպես համաձայնվում է․․․ (Զգացված) իր մորը բախտավորացնելու համար։ Նա ամուսնանում է ազնիվ մարդու հևտ առանց սիրո, բայց հետո, երբ ճանաչում է նրան, սկսում է ոչ միայն սիրել, այլ ուղղակի պաշտել, պաշտել ինչպես կուռք։ Իսկ բարի մարդը սիրում է նրան։ Հավատում և շրջապատում է շքեղությամբ և այն բոլորով, ինչ որ գեղեցկացնում է կնոջ կյանքը...
ՄԻՀՐԱՆ․ (Պաուզա) Հետո՞․․․
ԵՎԳԻՆ․ (Հառաչելով ու ճակատը շփելով) Բայց շուտով մարդու երախտիքը սկսում է ուտել նրան—ուտել ցեցի պես։ Չէ՞ որ նա չքավոր ծնողների զավակ է։ Մարդը նկատում է նրա վիշտը և պատճառը հարցնում։ Մի օր կինն ընկնում է նրա ոտներին և ասում․ «քո անհուն սերն է ինձ տանջողը․․․ ես մեծ պարտքի տակ եմ−ահա իմ վիշտը։ Ես ինքնասեր եմ, չեմ կարող տանել այդ պարտքը»։ Ազնիվ մարդն ապշած արտասանում է․ «դու խելագար ես, առաջին անգամն եմ տեսնում, որ սիրող կինն իր ամուսնու սիրուց տանջվի»։ «Այս, պատասխանում է կինը, քո սերն է ինձ տանջում։ Մի սիրիր ինձ և ոչ միայն մի սիրիր, այլև ատիր, վարվիր հետս կոպիտ, ծեծիր ինձ... հայհոյիր, և ես պակաս կտանջվեմ»։ (Պաուզա) Մարդը չի կատարում նրա տարօրինակ խնդիրը։ Այն ժամանակ ինքնասեր կինը կամաց-կամաց մաշվում է վշտերից, թոքախտ է ստանում ու մեռնում։(Պաուզա) Ահա և ամբողջ հեքիաթը։ (Վեր է կենում):
ՄԻՀՐԱՆ․ (Որ խորասուզված լսում է մինչև վերջը, մի փոքր լռությունից հետո) Եվ դա հեքիա՞թ է.․․