ԳԱԲՐՈ.+ Չէ՞ որ ձեր ամուսինը ձեզ սիրում է ու հավատում, կնշանակե նա ձեզ համարում է անարատ։ ԵՎԳՒՆԵ.+ Այո, թայը ես խիղճ ունիմ։ ԳԱԲՐՈ.+ Եվ մի՞թե այդ խիղճը թույլ կտա ձեզ մի հարվածով կործանել երեք կյանք։ Ասում են ձեր ամուսինը լավ մարդ է։ Եթե ձեզ չեք խնայում, խնայեցեք գոնե նրան։ ԵՎԳԻՆԵ.+ Խնայել խաբելո՞վ, խնայել ստորությա՞մբ, խնայել այնպես, ինչպես խնայել եմ մինչև այժմ։ Օօ, ոչ, դա խնայել չի նշանակում, այլ բարոյապես կողոպտել մի ինչ ասել է խղճի խայթոց։ Օօ ոչ թե գիտենայիք — այս տունը ոտք չէիք դնիլ: Իսկ ես գիտեմ։ Մի տարի է նա ինձ տանջում է։ Սկզբում դեռ ոչինչ, որովհետև գիտակցությունս թմրած էր, որով¬ հետև Ալվերդյանին չէր սիրում, որովհետև ամուս¬ նացել էի նրա հետ հենց այնպես, ինչպես ամուսնանում է առհասարակ կանանց մեծ մասը։ Բայց հետո սկսվեց տանջանքս, երբ սիրեցի նրան։ (Թեթև ւզաուգա): Անցյալ որը, երբ այստեղ խոսոսէ էին Արարաջյանի մասին, ես Հազիվ զսսքեցի ինձ, որպեսզի հենց հյուրերի ներկայու¬ թյամբ չընկնեմ ամուսնուս ոտներին և չասեմ, «րես ևս մի տիկին Արաբաջյան եմ(Պաուզա): Բայց այն, ինչ որ չա¬ րեցի այն օրը, կանեմ այսօր, որովհետև պարտավոր եմ անեզու և չեմ կարող չանել.քա (Ընկղմվում է թագկաթոոի վրա և աչքերբ հառում դեսլի անորոշ տարածություն): ԳԱԲՐՈ. (Մի փոքր լռությունից fibmn անվստահ քայլերով մո- ւոենում է, կանգնում նրա գլիւի մոտ: Պաուզա): Ես լսել եմ, որ դուք ունիք մի սիրուն երեխա... . . ԵՎԳՒՆԵ. (ծնցվում է) Երեխա՜ ..щ * ԳԱԲՐՈ. Որին, երեի, սիրում եք թե' դուք և թե' ձծթ ամուսինը։ ԵՎԳՒՆԵ. Խե՜ղճ փոքրիկ։ ԳԱԲՐՈ. Ահա հենց այգ խեղճ փոքրիկի համար դուք խնայեք ձեզ... ԵՎԳՒՆԵ. (Տակավին ինքնամոռացության մել): եձ զճ Մ արգո... ԳԱԲՐՈ. Մի մոռանաք ե' ձեր մորը... ԵՎԳՒՆԵ. (Ուշքի գալով): Մա՜յրս... 126
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/126
Արտաքին տեսք