Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դառնայի։ Դու կարծում ես, որ այդ Սուլիկյանը ինձ համա՞ր է այս տունը գալիս։

ՄԱՐԻԱՄ. Հապա՞:
ՕԼԳԱ. Թույլ տուր ինձ ուրիշ բան կարծել: Այո, ես հիմար չեմ, ես զգում եմ։
ՄԱՐԻԱՄ. Օլգա′, դու ինձ բոլորովին զարմացնում ես։
ՕԼԳԱ. Օ՜օ, դեռ շատ կզարմանաս, երբ կիմանաս, թե ինչ օձ է բնակվում այս տանը։ Ատում եմ, ատում եմ քո հարսին:
(Շտապով գնում է դեպի աջ):
ՄԱՐԻԱՄ. Ոչինչ չեմ հասկանում։ Ի՞նչ գործ ունի այստեղ հարսս... Մեղա՜ քեզ, աստված, ի՞նչ էի ուզում մտածել։
Միքայելը եկա՜վ, թե՞ չէ։ (Գնում է դեպի ձախ):


ՏԵՍԻԼ ԺԲ.
ՀԵՂԻՆԵ և ՀՈՌՈՄ (դուրս են գալիս աջ դռնից)

ՀՈՌՈՄ. Այդ ի՞նչ բան է, ինչո՞ւ Օլգան քեզ այնպես մտիկ արավ և իմ բարևիս չպատասխանեց։

ՀԵՂԻՆԵ. Ո՞վ գիտե։
ՀՈՌՈՄ. Ես գիտեմ։ Վաղուց ուզում էի ասել, բայց քեզանից վախենում էի։ Այժմ է՛լ չեմ կարող թաքցնել: Հեղինե, այս տանը դու բախտավոր չես։
ՀԵՂԻՆԵ. Ինչի՞ց գիտես. ո′չ, դու սխալվում ես։ Ես շատ բախտավոր եմ։ Ես սիրում եմ Միքայելին, նա էլ... ինձ է սիրում, ուրիշ բան հարկավոր չէ ինձ։
ՀՈՌՈՄ. Օօ՜, մոր աչքը սրատես է։ Այդ քո սկեսուրը վերջին ժամանակ թե քո մասին է հազար ու մի բան ասում և թե ինձ է վիրավորում։
ՀեՂԻՆԵ. Քե՞զ, ինչո՞ւ։ (Առանձին) Ես այդ վաղուց եմ տեսնում։
ՀՈՈՈՄ. Աստված գիտե ինչու։ Տերը նրա հետ, եթե միայն ինձ վիրավորեր, բայց նա քո հոր անունն էլ է հիշում: Ծաղրում է նրան, անպիտան մարդ է համարում։ (Մի կողմ) Ա՜խ, ինչու աշխարհումս մի լավ անուն չթողիր։ (Բարձր) Այդ բոլորը այնքան ցավալի չէ, քո կյանքն են թունավորում, ահա իմ ցավը։ Ես տվի նրանց հորդ թողած հարստության