Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բեմը ներկայացնում է Շարբաբչյանների տունը, ընդարձակ սենյակ երեք դռներով, որոնցից խորքինը տանում է նախասենյակ, աջ կողմինը դեպի բնակարան, ձախ կողմինը դեպի հաշվետուն: Դեմուդեմ պատերի առջև երկու գրասեղան, աջ կողմինը Հայրապետի, ձախ կողմինը Լազարի համար: Աջ կողմի գրասեղանի քով մի երկաթյա պահարան դրամի և կարևոր թղթերի համար: Պատերի տակ աթոռներ, պատերի վրա մի քանի քարտեզներ: Ուրիշ ոչ մի զարդ:


Ձմեռային վաղ երեկո է. գրասեղանների վրա վառվում են էլեկտրական ճրագները կանաչ լուսամփոփների տակ:


ՏԵՍԻԼ 1



ԼԱԶԱՐ, ԽԱԼՖԱՅԱՆ, հետո ՋԱՀԱՆԳԻՐ



ԼԱԶԱՐ. (Տաղտկալի դեմքով երիտասարդ է: Վարագույրը բարձրանալիս ձախ կողմի գրասեղանի քով նստած նամակ է գրում):

ԽԱԼՖԱՅԱՆ. (Գափս է ձախ կողմի դռներից, ձեռքին մի թուղթ, մատիտը դրած ականջի վրա): Այս է ձեր ուզած թուղթը» Լազար Գերասիմիչ։

ԼԱԶԱՐ. Տեսնեմ։ (Նայում է թղթին): Այդ է, տվեք գրագրին,