Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անցավ, գնանք ասոծ կա։ (Դիմում է դեպի խորքի դռները):

ԼԻԶԱ. Գնա՛նք։ (Հետևում է Սերժին):
ԼԱԶԱՐ. (Խալֆայանին): Մենք էլ գնանք։ (Դիմում է դեպի խորքի դռները):
ԽԱԼՖԱՅԱՆ. (Հետևում է Լազարին):


ՏԵՍԻԼ 5



ՆՈԻՅՆՔ և ՋԱՀԱՆԳԻՐ


ՋԱՀԱՆԳԻՐ. (Շտապով գալիս է խորքի դռներից, ընդհարվելով Սերժի, ապա Խալֆայանի հետ: Սաստիկ վախեցած է, դողում է ու հևում):
ՍԵՐԺ. Պարդո՛ն... (Կանգ է առնում):
ԽԱԼՖԱՅԱՆ. Վաա՜: (Կանգ է առնում):
ՋԱՀԱՆԳԻՐ. Ալան, իսկի տեղներիցդ մի՛ շարժվեք, դրսում փորձանք կա։ Վա՛յ, լեղիս փորս ընկավ։
ԱՄԵՆՔԸ. (Շփոթվելով): Ի՞նչ է պատահել, ի՞նչ է պատահել։
ԽԱԼՖԱՅԱՆ. Ի՜նչպես վախեցած է։
ԹԱՄԱՐ. Գույն չկա երեսին։
ԼԻԶԱ. Տերևի պես է դողում։
ՍԵՐԺ. Ասոծ կա, պիտի ընկնի։
ՀԱՅՐԱՊԵՏ. Ասելո՞ւ ես թե չէ, ի՞նչ է պատահել։
ՋԱՀԱՆԳԻՐ. Թողեք շունչս տեղը գա, կասեմ։ Տեր, ողորմած աստված, տեր, դու մեզ փրկես չար փորձանքներից։
ԼԱԶԱՐ. (Բարկացած): Լավ, հերի՛ք է, պատմի՛ր։
ՋԱՀԱՆԳԻՐ. (Հևալով): Լսեցեք. ինչպես Լազըր աղան հրամայել էր, նամակը տարա, տվեցի Կալեսնիկովենց կառավարչին։ Տվեցի, դուրս եկա կոնտորից։ Դուրս եկա, հայդա, գլուխս քաշ դեպի տուն։ Ադամովանց բաղնիսին հասած-չհասած, առաջս դուրս եկան երեք... երեք... երեք...
ՀԱՅՐԱՊԵՏ. Երեք ի՞նչ։
ՋԱՀԱՆԳԻՐ. Երեք...
ԼԱԶԱՐ. Խուլիգա՞ն...
ԽԱԼՖԱՅԱՆ. Անարխի՞ստ։
ՍԵՐԺ. Ասոծ կա, էքսպրոպրիատորներ...