Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ ԺԶ

ՆՐԱՆՔ և ԳԱՐԵԳԻՆ

ԳԱՐԵԳԻՆ. Սուլիկյա՞նը։ ( Սուլիկյանը հետ է քաշվում, մի քանի վայրկյան լռություն) Հեղինե՛, բացատրիր, այդ ի՞նչ է նշանակում։

ՀեՂԻՆԵ. Նա եկել է թողություն խնդրելու։
ԳԱՐԵԳԻՆ. Թողություն խնդրելո՞ւ։ Պարո՛ն, ձեր կատակը շատ վտանգավոր է, հեռացեք այստեղից։
ՀԵՂԻՆԵ. Հանդարտվի՛ր, նա այնքան մեղավոր չէ, որքան կարծում ես։
ՍՈՒԼԻԿՅԱՆ. Ես բոլորը ասացի, այժմ դատը ձեր ձեռքումն է։
ԳԱՐԵԳԻՆ. Այդ դատը ես կկատարեի, եթե դուք արժանի՛ լինեիք և եթե իմ կյանքը հարկավոր չլիներ իսկական հանցավորին պատժելու համար։
ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Իսկական հանցավորին։ (Բարձր) Գարեգին, քո խոսքերը ինձ սարսափեցնում են։
ԳԱՐԵԳԻՆ. Ասա՛ ինձ, քո՛ւյր, այստեղ, բացի այդ մարդից,ուրիշ ոչ ոք չի եկել։
ՀԵՂԻՆԵ. Ոչ ոք։
ԳԱՐԵԳԻՆ. Չի եկել ուրեմն, բայց եթե նրա մեջ մնացել է մի կաթիլ ինքնասիրություն, պետք է գա։
ՍՈՒԼՒԿՅԱՆ. (Մեկուսի) Տեր աստված, ո՞վ պետք է գա, մի թե նա։
ՀԵՂԻՆԵ. Այդ ի՞նչ տարօրինակ լեզվով ես, խոսում, Գարեգի՛ն, ես չեմ հասկանում, ո՞վ պետք է գա։
ԳԱՐԵԳԻՆ. Ներիր, Հեղինե՛, ես վճռեցի քանդել իմ երդումը։ Այն անարգ մարդու գրած նամակիս մեջ ես վիրավորել եմ նրան։ Նա սաստիկ զգացել է այդ
վիրավորանքը և պատրաստ է իմ դեմուդեմ կանգնել։ Ես գնացի նրան նախազգուշացնելու, տանը չէր։ Նա կարող է այստեղ գալ։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. (Մեկուսի) Միքայել, աստվա՜ծ իմ, արյունահեղություն պետք է
պատահի, ես այստեղից չեմ հեռանա։
ՀԵՂԻՆԵ. Այստե՞ղ. նա այստե՞ղ. արդյոք խելագարվե՞լ է նա, թե իմ
լսողությունն է խանգարվել։