նա, իմ միակ միջոցը, (ցույց տալով ձախ կողմի սենյակը) այնտեղ է, գնամ, վերցնեմ և.․․ արիացի՛ր, դժրա՜խտ կին։ (Գնում է դեպի ձախ: Միջին դռներից անմիջապես դուրս է գալիս Անյուտան):
ԱՆՅՈԻՏԱ. Իշխանուհի՛, ա՛խ, ո՞ւր է նա, այսօր տարօրինակ հյուրեր են այցելում մեզ (շտապ գնում է դեպի աջ):
ՄԻՔԱՅԵԼ. (Ներս է մտնում միջին դռներից) Ո՞ւր է նա, որ ինձ կռվի է կանչում, թող գա, այսուհետև ինձ համար խտրություն չկա անարգության և մահու մեջ։ Ամեն ինչ կորցրի՝ պատիվ, փող, դիրք և հույս ապագայի վրա։ Եվ այդ դրության մեջ մի պատանի ինձ վերջին վերքն է տալիս։ Զգո՜ւյշ կաց, ահա նա եկել է քեզ իր պատասխանը անձամբ տալու։ Բայց ո՞ւր են, այստեղ ոչ ոք չի երևում, մի՞թե փախել են, (Միջին դռներից ներս է մտնում Սալիկյանը):
ՏԵՍԻԼ ԺԹ
ՄԻՔԱՅԵԼ և ՍՈԻԼԻԿՅԱՆ
ՄԻՔԱՅԵԼ (Ապշած հետ քաշվելով): Դո՞ւ, այստե՞ղ։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Չգիտեմ որն է ավելի զարմանալի՝ քո՞, թե իմ այցելությունը։
ՄԻՔԱՅԵԼ. Ես եկել եմ վրեժ լուծելու։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Իսկ ես եկել եմ զղջալու։ Նայի՛ր երեսիս։ (Միքայելը նայում է) Անպիտան, ո՞ւր է քո խիղճը։
ՄԻՔԱՅԵԼ. Կաց. դեռ մեկին պատասխանեմ, հերթը քեզ կհասնի։ (Աջ դռներից գալիս է Գարեգինը):
ՏԵՍԻԼ ԺԻ.
ՆՐԱՆՔ, ԳԱՐԵԳԻՆ,հետո ՀԵՂԻՆԵ, ՀՈՌՈՄ և ԱՆՅՈԻՏԱ
ԳԱՐԵԳԻՆ. (Տեսնելով Միքայելին) Ա՛ա, ես ձեզ սպասում էի։
ՄԻՔԱՅԵԼ. Իմ վերջին պատասխանը ընդունելու, այդպես չէ՞։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Բայց ոչ այստեղ, այդ տմարդության վերջին ծայրը կլինի։ Ես պատրաստ եմ նրա (ցույց տալով Գարեգինին) փոխարեն ձեզ հետ հաշիվ տեսնել։ Գնանք