Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՆԱ. Հայրիկ փաղ էլ չունեմ։


ՈՍԿԱՆ. Դու սուտ ես ասում. Սանա ջան, գիտե՞ս, սուտ ասելը լավ բան չէ։

ՍՈՆԱ. Գիտեմ, հայրիկ, բայց․․․

ՈՍԿԱՆ․ Բայց, մայց չեմ իմանում։ Ցույց տուր մորդ փողերի տեղը։

ՍՈՆԱ. Հայրիկ, ոչ ես, ոչ մայրս փող չունենք։

ՈՍԿԱՆ. Դե, շուտ ասա, ասա, ո՞րտեղ է դրել։

ՍՈՆԱ․ Հայրիկ, քիչ խմիր, խնայիր մեզ։

ՈՍԿԱՆ. Խնայի՜ր։ Ձե՞զ։ Դուք ինձ խնայա՞ւմ եք մայր ու աղջիկ։ Երեք օր է չեմ խմել, հասկանո՞ւմ ես, երեք օր ու գիշեր։ Դե, շատ, եթե այսoր էլ չխմեմ, կարող եմ խելագարվել։

ՍՈՆԱ․ (Աղերսանքով): Հայրի՜կ։

ՈՍԿԱՆ. Հայրիկ. հայրիկ. ես ի՞նչ հայրիկ եմ քեզ համար. շունը, կատուն, մուկը ավելի թանկ են քո աչքում, քան ես։ Դու ինձ չես աիրում։

ՍՈՆԱ. Մեղք մի՛ գործիր. հայրիկ, ես սիրում եմ քհզ արևդ վկա։

ՈՍԿԱՆ. Սուս, ես արև չունիմ։ Իմ արևը վաղուց է խավարել։ Դեհ, ասա փողերի տեղը, թե չէ՝ տեսնո՞ւմ ես։ (Ցույց է տալիս բռունցքը):

ՍՈՆԱ. (Վախենալով): Աման, մի՛ արա, խնայիր։ (Չոքում է):

ՈՍԿԱՆ. Կանեմ — եթե թարսվես։ Դե շուտ, վեր կաց, շուտ ցույց տուր, թե չէ․․․

ՍՈՆԱ. (Արիանալով): Որ այդպեա է խփիր, հայրիկ, խփիր։ Խփիր, բայց այնպես, որ էլ տեղիցս չվերկենամ։

ՈՍկԱՆ. Անեծք քեզ չար սատանա, աչքերս մթնում են։ (Ինքն իր հետ կռվում է): Վեր կաց անաստված ինքն է խփել քեզ։ (Հեռանում է Սոնայից)։

ՍՈՆԱ․ (Վեր է կենում դանդաղորեն և մի անկյուն քաշվում)։

ՈՍԿԱՆ․ (Նստում է թաղթի վրա)։ Այդպես, այդպես ուրեմն, իմ հարազատ աղջիկն էլ էի հսկանում իմ դրությունը։ Առ, ոչ ոք, ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում այս տեղ (Զարկում է իր կրծքին)։ Երբ հարբում եմ։ Ի՞նչ անեմ, տեր աստված, մի բան էլ չկա, որ գրավ դնեմ