Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գալիս է խորքից, դաշույնը խաղացնելով, մի քանի պտույտներ է անում Պետրոսի առջև):


ՊԵՏՐՈՍ. (Բոլորովին հափշտակված): Մաշալլա, մաշալլա: Տեսնո՞ւմ ես, խնամի, մենք էդպես ենք այ, մենք, կովկասցիներս, կրակոտ, կրակոտ: Այ ղոչաաաղ: (Ուժգին ծափ տալով):

ՆԱՏԱՇԱ. Հիանալի է, սքանչելի, զմայլելի, մենք ամերիկացիքս կսիրենք էկզոտիկ պարեր:

(Կովկասյան զգեստով պարողը պարելով հանկարծ դաշույնը ուժգին թափով Պետրոսի և Նատաշայի սեղանի վրա ձգում է ցցված դիրքով):

ՊԵՏՐՈՍ. (Ցնցվելով, ետ է մղվել): Ըմբո, է՞դ ինչ օյինբազություն է:

ՆԱՏԱՇԱ. Դուք վախեցա՞ք դաշույնից:

ՊԵՏՐՈՍ. (Կազդուրվելով): Ի՞նչ... վախեցողի հերն եմ անիծել... Ես կովկասցի եմ, դաշույնը ինձ համար ի՞նչ է, ոնց որ ասեղը քեզ համար...

ՆԱՏԱՇԱ. Պետք է արտիստին մի բան բաշխել…. (Դարձյալ ձևացնում է, թե իբր քսակից դրամ է ուզում դուրս բերել):

ՊԵՏՐՈՍ. Չէ, խնամի, ես մեռնեմ, մի՛ արա, էս գիշեր ես եմ ղոնաղ անում, ոչ մի կոպեկ չպիտի ծախսես: (Պարողին տալիս է երկու թղթադրամ): Ա՜յ, էս ի՛նձ համար, էս էլ քե՛զ համար:

ՊԱՐՈՂ. (Գլուխ է տալիս, գնում է խորքը): Կամարի ետևում երգեցողություն:

ՆԱՏԱՇԱ. Միստեր Մինթոև, դուք շատ առատաձեռն մարդ մըն եք, մենք ամերիկացիքս շատ կսիրենք ձեզի պես ջենտլմեններ:

ՊԵՏՐՈՍ. Իմ ջենտլմենությունը լոխ աշխարհը գիտե. Բաքվում քանի-քանի անգամ զուռնաչու ճակատին հարյուրանոց եմ թխել:

ՆԱՏԱՇԱ. Երևի ձեր որդին էլ ձեզ նման է:

ՊԵՏՐՈՍ. Դե, ասլանի տղան ասլան պիտի լինի, չախկալ հո չի լինիլ: Ուզում ես, թող գա, փող տամ, որ նա էլ ծախսե: