Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Դուք արդեն գնու՞մ եք։

ՍՏԵՓԱՆ. Ինչպես տեսնում եք։ (Ձեռք է տալիս Կոստանդինին: ճամփարկղը, դնելով գետնի վրա, գլխարկը բարձրացնում է): Արմենուհի՛, թույլ տվեք իմ շնորհակալոթյունը հայտնել ո՛չ ձեր հյուրասիրության, այլ պարզ և անկեղծ վարմունքի համար։ Ինչ որ էլ պատահի, իմացեք, որ ես ձեր կողմն եմ։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Ջերմագին սեղմելով Ստեփանի ձեռը): Օօ՜, շատ շնորհակալ եմ. դուք ինձ համար հավասար եք հարազատ եղբոր, որից զուրկ եմ։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Պարոն Ստեփանը Ալադյանների ազգականների մեջ միակ մարդն է, որին ես հարգում եմ։ (Ստեփանին): Բայց ինչո՞ւ չեք սպասում մինչև երեկո, միասին կերթայինք։
ՍՏԵՓԱՆ. (Գլխարկը գլխին դնելով, ճամփարկղը վերցնելով): Օօ՜, ոչ, լեզուս շատ անհանգիստ լեզու է։ Իսկ այս տանը ճշմարտությունը շատ էլ հարգված կերակուր չէ։ Ով գիտե, ի՛նչ կարող եմ ասել, մեկ էլ տեսար ինձ էլ դուրս արին այս տնից, ինչպես ձեզ...
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Զայրանալով): Հայրիկ, ի՜նչ է ասում բժիշկը։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Այո՛, զավակս, մի փոքր առաջ ինձ հրամայեցին կորչել այստեղից։
ՍՏԵՓԱՆ. Մի աղվեսի բերանով։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Թուլացած նստում է աթոռի վրա): Մի հարգված ևս։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Դատարկ բան է. մի՛ վրդովվիր։
ՍՏԵՓԱՆ. Մնացեք բարև։ (Գնում է խորքի դռներով):
 


ՏԵՍԻԼ 5

ԱՐՄԵՆՈԻՀԻ և ԿՈՍՏԱՆԴԻՆ


ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Ուշքը ժողովելով, արագ ոտքի է կանգնում) Հայրիկ, գնա՛, ճանապարհի պատրաստություն տես։ Նրանք ամեն բանի ընդունակ հն։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Այո պետք է գնալ։ (Գնում է աջ կողմը):