Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավերակները։ Օդի մեջ թանձր փոշի օրը հետզհետե մթնում է։

ՏԵՍԻԼ 1

Վարագույրը բարձրանալիս խուլ դղրդոցներ, գոռում-գոչյուններ, բարձր լացի և զանգերի ձայներ: Այս բոլորը սկզբում խլացուցիչ է, ապա գնալով թուլանում է, վերջապես դադարում է, երբ մութը բոլորովին տիրում է: Փողոցով անցնում են խումբ-խումբ տղամարդիկ և կանայք, մեծ մասամբ ոտաբաց, գլխաբաց, փոշով ծածկված: Շատերը բեռնավորված են տնային իրերով: Կանայք գրկած կամ մեջքների վրա տանում են երեխաների: Մի քանի պատգարակներ, վրան դիակներ և վիրավորվածներ: Պատգարակների առջև և հետևից լացող և կուրծք ծեծող կանայք, գզգզված մազերով:

ՍՄԲԱՏ. (Վարագույրը բացվելուց բավական անցած գալիս է հոգնած, փոշոտ, քրտինքը սրբելով: Տասներկու տարեկան պատանի է, հագած կապտագույն արխալուղ, կարճ չուխայով, մեջքին արծաթյա գոտի, գլխին բուխարայի մորթուց ցածր և կլոր գդակ, որ այն ժամանակ «գարի-բալդի» անունն էր կրում: Ոտներին հասարակ ռուսական կոշիկներ, որոնց աններկ անկարուրդի մեջ են մտցրած վարտիկի ծայրերը: Առաջ է գալիս և նստում է Սուսանի ու Սեյրանի անկողինների միջև, հատակի վրա, գգակը գլխից վերցնելով): Օ՜հ ոտներս կոտորվեցին, հոգիս բերանս եկավ։

ՍԵՅՐԱՆ. (Նստած է նախ հատակի վրա փռած անկողնի մեջ հագուստով: Տասնումեկ տարեկան պատանի է: Հագած է ամառային սպիտակ արխալուղ չթից, մեջքին արծաթյա գոտի, ոտներին հասարակ ռուսական կոշիկներ: Գլուխը փաթաթած է կապույտ թաշկինակով: Մի քանի ժամ առաջ նրան դուրս են բերում փլատակների տակից, ուստի փոշոտ է): Գնացի՞ր թուրքերի թաղը։
ՍՄԲԱՏ. Հենց այնտեղից եմ գալիս. էլ տեղ չթողեցի. Շխլի,