Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

Ագբար Հովհաննիսյանը ժամանակ չուներ, զբաղված էր բանկային և անձնական գործերով, զանազան քաղաքային և ազգային նիստերով ու ժողովներով։ Նա գրում էր միայն (այն էլ ոչ ամեն շաբաթ) զավեշտական ֆելիետոններ, և գրում էր, տեղն է ասել, բավական սրամիտ, համենայն դե պըս ավելի հաջող, քան «Մշակ»-ի Ասիացին։ «Արձագանք»-ը աշխատակիցների պակաս չուներ, ընդհակառակը, շատերն էին ջանում նրա անօրենի սիրտը շահել, աչքի առջև ունենա¬ լով նրա դիրքը և հուսալով այդ դիրքից օգտվել այս կամ այն բանկում, կամ Ներսիսյան դպրոցում պաշտոն ստանա - լու համար։ Բայց գրում էին նրանք ոչ կանոնավոր և հա¬ րատև։ Մի երկուսը գիտեին գրել քիչ թե շատ տանելի, բայց շատերն իրանց բութ ածելին էին սրում բազմաչարչար «Ար֊ ձագանք»-ի գլխին։ Ես հոգնում էի այնչափ, որ շաբաթ օրերը, երբ թերթը պիտի տպարանից դուրս գար մինչև երեկո, գալիս էի տուն ուժասպառ և թավալվում անկողնի վրա, չկարողանալով մի բառ անգամ պատասխանել կնոջս հարցին' «Ի՞նչ է պատահել»։ Եվ այս բոլորը ամսական հիսուն ռուբլի վարձատրությամբ։ Աբգար Հովհաննիսյանը ասում էր, — Գրողն ինձ համար կիտրոն է, քամում եմ ու կճեպը դեն գցում։ Նա այդ ասում էր ոչ նյութապես շահագործելու իմաս֊ տով, այլ աշխատեցնելու մտքով։ Աբգար Հովհաննիսյանը նյութամոլ չէր։ Մի անգամ, երբ նա դարձյալ կրկնեց այդ դարձվածքը, ես ասացի. — Իմ կաշին հաստ է, և հյութը շատ, ձեր ձեռներն անզոր են ինձ քամելու համար։ Մի ուրիշ անգամ, երբ նորից կրկնեց իր սիրած դարձվածքը, ես կատաղեցի.

— Եթե ինձ քամեք անգամ, գոնե մի կաթիլ կմնա, և այդ կաթիլը կլինի ձեր մահացու թույնը։ 149