Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր բառիս եվրոպական իմաստով և նրբազգաց, մերթ անհամբերողամիտ էր և բծախնդիր մինչև մանկության աստիճան: Իր հոբելյանի ժամանակ, երբ հորելյանական հանձնաժողովի մի քանի անդամներ գռեհկաբար հրապարակախոս Սիմեոն Հախումյանին թույլ չէին տվել ճաշկերույթին մասնակցելու, նա ինքն շտապեց կառք նստել գնալու և վիրավորվածից ներողություն խնդրելու և նրան իր հետ ճաշկերույթին բերելու: Մի ուրիշ անգամ մի հասարակական բազմամարդ ժողովում իմ ներկայացւթյամբ խոստովանեց իր մի սխալը և արժանացավ իր հակառաակորդների ծափահարության: Նման դեմքերում Արծրունու թշնամիները չունեին նրա չափ բարոյական քաջություն: Այլ դեմքում նրա սնափաությունը սահման չուներ: Այսպես, օրինակ, մի անգամ նա չափազանց վիրավորեց Ավետիք Աբասյանից, որ գավառներից Թիֆլիս վերադառնալով և իր ճամփորդությունը «Մշակ»-ի խմբագրատանը նկարագրելով, մոռացել էր ասել, թե իչ մեծ ժողովրդականություն է վայելում այդ լրագիրը գավառներում: Ես ինքս պաղարյուն մարդ չեմ, այլ, ընհակառակը, շատ անգամ եմ բորբոքվում նույնիսկ ծերությանս հասակում, բայց մի անգամ Արծրունին ինձ գերազանցեց տասնապատիկ: Վիճաբանում էինք Րաֆֆիի մահվան օրերին հանգուցյալի անձնական հատկությունների մասին: Ձայնակցելով տիկին Մարոյի բուռն հարձակումներին և պարսավներին, Արծրունին այնպես բռնկվեց, որ բառի բուն նշանակությամբ թռչկոտում էր մարտնչող աքաղաղի պես: Եվ այդ պահին նրա փոքրիկ մարմինն կոմիկական էր, որ ես չկարողացա ինձ զսպել և գոչեցի. «Պարոն Արծրունի, ես ձեզ խղճում եմ»: Այս անզգույշ դարձվածի համար ապագայում ես շատ անգամ եմ զղջացել, և Արծրունու մոլեռանդ երկրպագուները շատ են հալածել ինձ, հորինելով, թե իբր թե ես ծաղրել եմ նրա մարմնավոր թերուրյունը. մի բան, որ երբեք գլխովս չի անցել:

Արծրունու միտքը ճկուն էր, դյուրըմբռնող, բայց ոչ խորաթափանց և իմաստասեր: Այդ բանը Րաֆֆին կրկնում էր հաճախ ինձ հետ ունեցած զրույցների ժամանակ: Արծրունին չէր աշխատում խորասուզվել իր հրաուցած խնդիրների մեջ