Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

արտասանությունը վերին աստիճանի ռնգային է, մանավանդ նրա վրացերեն բառերը։ Վրացերեն այբուբենի մեջ մի տառ կա, որ ավելի կոշտ է, քան մեր ղ տառը։ Սունդուկյանցը պահանջում էր, որ այդ ռնգային բաղաձայնը հնչվի ամենայն ճշտությամբ։ Նրա պիեսների առաջաբանում կա հեղինակի բացատրությունն այդ մասին։ Տպարանին նա պատվիրել էր ձուլել տալ առանձին տեսակի մի ղ, որի հնչյունը պիտի համապատասխաներ վրաց բաղաձայնի հնչյունին։

Հիշում եմ տպարանատեր Հովհաննես Մարտիրոսյանի գանգատը․

— Ախպե՛ր, Ադամ ու Եվայից սկսած մեր օրհնած ղ-ի գլուխը բաց է եղել, հիմի եկել է մի ինչ-որ Սունդուկյանց ու պահանջում է խեղճի գլխին մի չալմա դնեմ։ Դա օրե՞նք է։

Սունդուկյանցը մի պատուհաս էր գրաշարների համար։ Ոչ ոք չէր ուզում նրա գրքերը շարել։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նա առնվազն տասը անգամ ինքն էր սրբագրում ու փոփոխում և մի այդքան անգամ էլ սրբագրիչին էր ստիպում ստուգել։ Շատ անգամ եմ Սունդուկյանցին տեսել վրդովված այս կամ այն տառի վերաբերմամբ գրաշարի հետ վիճելիս։

— Պարոն, ես ձեզ ասում եմ հ-ի գլուխը կոտրված է, լ-ի պոչերը չկա, ուրեմն պետք է փոխել։

Իր գրքերը Սունդուկյանցը հրատարակում էր ընտիր թղթի վրա։ Երբ տպագրությունը, երկար ամիսներից հետո, վերջանում էր, ինքն անձամբ մի-մի օրինակ տանում էր խմբագիրներին և հետո հարցնում էր նրանց տրամադրու¬ թյան, առողջության, գործերի դրության, երեխաների, գեոջ ն. այլնի մասին։ Ես չեմ տեսել մի ուրիշ հայ, որ ժամանակի վերաբեր¬ մամբ լիներ այնքան ճշտապահ, որքան Ս ունդուկյանցը։ ժա¬ մադրության որոշյալ վայրկյանին նա տեղումն էր։ Նույնը պահանջում էր ուրիշներից և վրդովվում էր ամենափոքր հա¬ պաղման դեմ։ Անչափ զգույշ էր իր անձնական պիտույքների, 'յքանավ անդ առողջության վերաբերմամբ։ Աշխատում էր ի- րան զվարթ ու կենսախինդ մարդ ցույց տալ, բայց իրոք այդ¬ պես չէր. ոգելից ըմպելիքների վերաբերմամբ զգաստ կյր* Նմում էր չափավոր։ Չէր ծխում և ուրիշների ծխից էլ փախ* 213