Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Եվ այսպես, ամենուրեք անախորժություն։ Թիֆլիսից մինչև սահմանագլուխ հինգ օրվա ճանապարհն անցանք տասնումեկ օրում, ուղիղ այդքան անգամ փոխվելով գնաց֊ քից գնացք։ Երբեք չեմ մոռանալ այն երջանիկ ժամը, երբ աոաջին անգամ ոտք դրեցի ցարական Ռուսիայի սահմաններից դուրս։ Թվաց ինձ, որ իմ գերված հոգին ազատվեց սոսկալի մղձավանջից, և ես դարձա իմ կամքի ու կյանքի տերը․․․ 1927—28 թթ. Թիֆլիս