Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իմ մանկական հիացումը,— Ռոդենն անպայման մեր ժամանակի ամենահանճարեղ արտիստն է, բայց հազիվ թե նա ունենա հետևողներ։

— Ինչո՞ւ։

— Որովհետև դժվար է նրան աշակերտելը։ Այն, ինչ ներվում է նրան, մի ուրիշին չի ներվիր Դուք գիտեք, որ ժյուրին չընդունեց նրա «Բալզակը», բայց այդ ժյուրիի մեք կար ոչ պակաս տաղանդավոր Ֆալգիերը, որին աշակերտելու բախտ ես էլ եմ ունեցել։

— Սակայն չէ՞ որ նույն Ֆալգիերը, ապագայում զդջալով, կամեցավ իր սխալն ուղղել և շինեց Ռոդենի արձանը։

— Դա զղջում չէր, այլ ֆրանսիական galcnterie. Ռոդենն էլ իր կողքից շինեց Ֆալդիերի արձանը։ Ամենքը նախանձում են Ռոդենի համբավին, բայց ոչ ոք չի հետևում նրան, բացի սկսնակ երիտասարդներից։

— Այդ շատ բնական է և, ով գիտե, այժմ քանի-քանի ապագա ռոդեններ կան նրա արհեստանոցներում։

Հայ արձանագործը արձակեց մի խորը և երկարատև հառաչանք ու ասաց`

— Այո, դուք իրավացի եք, ֆրանսիական ազգը մեծ ազգ է, իսկ մենք...

Նա չավարտեց իր խոսքն և, ձեռը օդի մեջ թոթափելով, առաջ գնաց։ Իմ հիշողության մեջ այսօր էլ կենդանի է նրա գյուղացու գծագրություն ունեցող հողագույն դեմքը, որ ծանր մտահոգության և հարատև կարիքի ոգին էր արտացոլում։ Կովկասի այն Ժամանակվա խոլ անկյունից, Երևանից գալով, նա աշխարհի ամենաթանձր քաոսի մեջ բախտ էր փնտրում և մահ գտավ։ Եվ ահա այսօր Աբովյանի արձանը միակ գործն է, որ պետք է մոռացումից փրկե նրա անունը։ Ռոդենի մեծագույն արժանիքն այն էր, որ արձանի կամ մոնումենտի վրա ժխտում էր աքսեսուարի անհրաժեշտությունը, նա պնդում էր և ապացուցեց, թե մարդու կամ առարկայի ներքինը պիտի դրսևորել առանց արտաքին ատրիբուտների։ Ահա ինչու նրա le Penseur-ը առողջ, մերկամարմին, հաղթանդամ մի մարդ է, որ մակերեսորեն դիտող մեկը կարող է կարծել, թե ըմբիշ է կամ բոքսյոր։ նրա վիթխարի