Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դավթարչին է։ Նրա դավթարի մեջ ինչ ասես կա, բացի բանաստեղծությունից։

Սունդուկյանցին Րաֆֆին խիստ էր վերաբերվում միայն նրա լեզվի պատճառով, որովհետև ինչպես վերը ասացի, նա ատում էր գավառաբարբառները։ Գալով բովանդակության, նա հարգում էր հայ դրամատուրգի կոմեդիաները։ Քանի-քանի անգամ փողոցում զբոսնելիս Րաֆֆին ինձ մատնացույց էարել այս կամ այն անցորդին, ասելով․

Սունդուկյանցի Զիմզիմովը» կամ «Սունդուկյանցի Գիքոն, Կակուլին, Պեպոն»։ Հիշել հեղինակի տիպերը — մի գեղեցիկ ապացույց է, որ զգում ես նրա տաղանդի ուժը։ Րաֆֆին չէր հավանում մի֊այն Սունդուկյանցի նոր տիպերը, համարելով նրանց թերի և անհաջող։

Չեմ հիշում, ինչ կարծիք ուներ նա Ծերենցի մասին, բայց դիտեմ, որ նրանք միմյանց ատում էին։ Մեկը Րшֆֆին էր իր-էր» Կայծերով և «Խենթ»ով, մյուսը՝ Ծերենցը, որ հայրնիքի պանության և վաճառականության զարգացման և տարածվելու մեջ էր որոնում։ Պատմում են, որ երբ Խենթ»֊ով տպվում, վերջանում է «Մշակ» լրագրում, մի օր Ծերենցը մտնում է խմբագրատուն և վրդովված հարցնում է, թե ո՞վ է Րաֆֆին։ Ցույց են տալիս Րաֆֆիին, որ այդ ժամանակ նըս է լինում խմբագրատանը։

— Դո՛՛ւ ես գրել այգ խելառ «Խենթ֊ը,— հարցնում է Ծերենցը բարկացած։

— Այո՛։

— Խենթը դուն ես, որ անանկ բաներ գրել ես, ամոթ,ասում է Ծերենցը և հեռանում։

Տաքարյուն ծերունին կատաղած է լինում Վարդաներազով, որով ավարտվում է «Խենթ»֊ը բոլոր ոտանավոր գրողների մեջ Րաֆֆին ընդունում էր միայն Դուրանի, Պեշիկթաշլյանի և Գամաո-Րաթիպայի բանաստեղծ լինելը։ Առաջինին նա գերադասում էր ամենից։ Մյուս բոլոր բանաստեղծների վերաբերմամբ նա կամ չէր խոսում կամ խոսում էր կիսաբերան։ Նա խոնարհվում էր Գամառ֊-Քաթիպայի ժողովրդականության առջև, հարգում էր