Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այցելեցինք թշվառներին և վկա եղանք, տեղական նպաստամատույց հանձնաժողովի եռանդուն գործունեությանը։

Քահանան գանգատվեց գաղթականների ծուլության վրա։ Զինվորական իշխանությունն առողջ տղամարդկանցից առաջարկում է ոչ զինվորական գործ՝ օրական 1ռ 40կ, վարձով, հրաժարվում են աշխատելու, գերադասելով մուրացկանությունը։

Տեղեկացանք, որ Սարիղամիշումն է գտնվում գլխավոր հրամանատարի օգնական գեներալ Մ․-կին։ Բարվոք համարեցինք դիրքերն ուղևորվելուց առաջ ներկայացնալ նրան։ Մեր ընկերներից մեկը գնաց և լուր բերեց, թե գեներալը չափազանց զբաղված է և վաղն ինքը կհայտնի, թե որ ժամին կարող է մեզ ընդունել։

Պարզ էր, որ գեներալի Սարիղամիշ գալը և երկաթուղու գնացքում մնալն ունի լուրջ պատճառներ, հետևաբար, մեր այցելությունն էլ շատ հարմար չէ․․․

XXII

Չեմ հիշում առավոտյան որ ժամն էր, համենայն դեպs դրսում տակավին մութն էր, երբ սենյակիս դռները դղրդալով բացվեցին, և ես լսեցի.

— Վերկացեք, թուրքերը գալիս են։

Խաչատրյանցն ու Խունունցն էին, որ գիշերել էին այն մյուս վաճառականի տանը։

Ինձ թվաց, որ նրանք կատակ են անում։ Սակայն, երբ լամպը վառելով տեսա Խունունցի փափախի առանձին դիրքը, իսկույն հասկացա, որ իրերի վիճակն այս անգամ բացառիկ է։

— Դուք ո՞րտեղից իմացաք թուրքերի գալը,— հարցրի ես։

— Այն բնակարանում, ուր մենք գիշերեցինք, կենում է մի գնդապետ,— պատասխանեց Խաչատրյանցը։— Սրանից կես ժամ առաջ սուրհանդակ եկավ և լուր հաղորղեց նրան։

Խունունցը քաջ գիտենալով, որ նման դեպքերում անվեհեր