Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հազիվ թե աշխարհի երեսին գտնվի մի ուրիծշ մեծ քաղաք, ուր նորեկ այցելուն կարողան այնչափ գյուղին ընտելանալ փողոցներին, որքան Նյու-Յորքում։

Յոթը միլիոն բնակիչներ ունեցող այս հսկան բաժանված է 225 զուգահեռական փողոցների՝ իր երկայնությամբ։ Լայնությունը բաժանված է 12 ավընյուների, որոնք քաղաքի մի ծայրից սկսվելով հասնում են մինչև մյուսը։ Այդ ավընյուների երկայնությունը ավելի կամ պակաս 40 կիլոմետր է։ Փողոցները կրում են թվահամարներ։ Միայն քաղաքի մի անկյունը, դեպի օվկիանոս, ունի անկանոն և ոչ թվերով փողոցներ։ Այստեղ է քաղաքի և, եթե կամենաք, ամբողջ Ամերիկայի վաճառականական և մանավանդ բանակային կենտրոնը։ Նեղ չեն փողոցները այստեղ այնքան, որքան թվում են, տների բարձրություն է սեղմում նրանց։ «Երկինք քերողները» գտնվում են քաղաքի միայն մի քանի տասնյակ փողոցների վրա․ մնացյալները սովորական եվրոպական տներ են։ Հողի թանկությունն է ստիպոմ ամերիկացիներին քաղաքի ամենաեռանդուն մասում այդքան բարձրացնել շինությունները։ Այս է պատճառը, որ տների լայնությունը չի համապատասխանում բրանց բարձրությանը, և այդ է պատճառը, որ բարձր տները աշտարակների տպավորություն են անում, մանավանդ որ նրանց վերին մասը ավելի նեղ է, քան վարինը։ «Երկինք քերողների» միջին բարձրությունն է 25−30 հարկ․ ամենաբարձր «քերողն» է Վոլվորթ բիլդինգը։ Նա ունի 58 հարկ։ Պատկանում է այդ շինությունը նախկին երկրագործի, որ գյուղից քաղաք գալով, բաց է արել աժանագին մի խանութ․ խանութները գրեթե ամբողջ Ամերիկայում։ Այդ խանութներում ամեն իր արժե 5 և 10 սենթ։ Եվ դուք այնտեղ կարող եք գտնել ամեն ինչ, որ կամենաք։ Միայն չխաբվիք ինձ նման․ 10 սենթ արժե մի գուլպան և ոչ զույգը։

Իմ հյուրանոցը գտնվում էր երկու գլխավոր և ամենահարուստ ավընյուների՝ Բրդովեյի և Ֆիֆթ ավընյուի միջև։ Առաջինի վրա են թատրոնները, շարժապատկերները և այլն․ երկրորդի վրա են ամենաշքեղ և ամենամեծ խանութները, այստեղ է, որ եռում է կյանքը։ Ով Նյու-Յորք չի տեսել, հազիվ