Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

12 ապրիլի

Նավթի առևտուրը, որ մինչև այժմ Բաքվի հարստության գլխավոր աղբյուրն է եղել, այժմ կատարյալ տագնապի մեջ է գտնվում, և այդ ահա երկու տարուց ավելի է։ Այս երկու տարվա ընթացքում հանքատերերը և գործարանատերերը մեծ վնաս կրեցին, չնայելով այն հանգամանքի վրա, որ բնությունը առատորեն դուրս է հոսում նավթը, որի համար հանքատերերը տեղ անգամ չեն գտնում պահելու և շատերը նորից ստիպված են հոսանքի առաջն առնելու համար կապել իրանց նավթահորերի բերանը։ Հավատացնում են, թե, եթե մեծ պահանջ լինի, հանքատերերը կարող են օրական կես միլիոնի չափ սև նավթ բաց թողնել իրանց հանքերից, բայց տարարախտաբար օրական պահանջը հազիվ թե մի հարյուր հազարի է հասնում, և սորա պատճառն այն է, որ գործարաններից շատերը դադարեցրել են իրանց գործունեությունը։ Բայց այնուամենայնիվ Ռուսաստան գնացած ֆոտոգենի քանակությունը համեմատաբար տարեցտարի ավելանում է, ինչպես թվին ուղարկված էր 6000000 փութ, իսկ անցյալ 1879 թվին համարյա թե մոտ 7000000 փութ, իսկ այս տարի եթե ոչ ավել, գոնե պակաս էլ չի գնա։ Սորա պատճառն այն է, որ ազատ կապիտալ ունեցող գործարանատերերը, ուշադրություն չդարձնելով կրիզիսի վրա, տարեցտարի իրենց գործունեության շրջանը ընդարձակում են, մինչդեռ մանր և կապիտալ