կրած վնասների չարաչար հետևանքների ճնշումը և ոչ մի անհատ ազատ չէ այսօր թե՛ ներկայի և թե՛ ապագայի ծանր հոգսերի ծանրությունից։ Սակայն ամենից վշտալի և տխուր պատկեր է ներկայացնում աշխատավոր դասակարգը՝ բանվորները, արհեստավորները, գործակատարները, բազմաթիվ ֆոտոգենագործարանների և հանքահորերի գործողության դադարումը հարյուրավոր և հազարավոր աշխատավոր ձեռքեր է թողել առանց որևիցե պարապմունքի և ապրուստի միջոցների։ Այն մշակները, որոնք քիչ թե շատ միջոց ունեն, անհապաղ աշխատում են հեռանալ իրանց հայրենիքը, իսկ նրանք, որոնք կարողություն չունեն՝ ստիպված են մնալ առայժմ կոտրած հույսերով Բաքու, ուր նրանք քաղցածության ճանկերից ազատ մնալու համար ստիպված են դիմել հազար տեսակ ներելի և աններելի միջոցների։ Մարդու սիրտն է մորմոքում նայելով այդ անբախտ էակների նիհար, դալկացած դեմքերի վրա, որոնք արտահայտում են մերթ խորին տրտմություն, մերթ հուսահատություն և մերթ աներկբա վճիռ․․․ քաղցածությունը մարդուն անբարոյականացնում է, հանցավոր է դարձնում, անդունդն է գլորում․․․ ո՜հ, դառն ճշմարտություն, մինչև ե՞րբ դու պիտի գոյություն ունենաս․․․ Անգութ և անխղիճ է այն հանցավոր լաբիրինթոսը, որ անվանվում է Բաքու. աստծոն, միայն աստծոն է հայտնի, թե տարեկան որքան անմեղ, թարմ և աշխատող ուժեր է նա սպանում իր նավթային արդյունաբերություն ասված գազանային ճանկերում, թե որքան թշվառ զոհեր է անդունդը գլորում ու լափում այդ կատարյալ իրական դժոխքը։ Հայրենի հովանքներից զրկված այն հարյուրավոր թշվառները, որոնք գաղթել են և այժմ իսկ չեն դադարում գաղթելու ոսկեխոս հույսերով դեպի այդ խավար տարտարոսը, արժանի են խորին ցավակցության և լուրջ մտածողության։ Ի՞նչն է ստիպում այդ թշվառներին թողնել իրանց հայրենի հողը, ազատ գյուղային օդը, ընտանեկան նահապետական ու բարոյական ախտերի այդ կենտրոնները, ուր նրանք փչանում ու անհետանում են անհայտ կերպով. ի՞նչ միջոցներով է հնարին կապել այն վտանգավոր ախտի առաջը, որ անվանվում է գաղթականություն,— ահա այն նշանավոր հարցերը, որոնք այսօր արժանի
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/392
Արտաքին տեսք