Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոլոր ախտերով հանդերձ նկրտումներ ունե բարեգործ անունը կրելու։ Մենք ասացինք, որ վաճառականը այսօր, մեղանում ո՛չ միայն հասարակական բարձր դիրք է վայելում, այլև նա համարում է իրան բարեգործ, մարդասեր։ Եվ ո՛չ միայն ինքը՝ վաճառականը, ունե այդ համարումը իր մասին, այլև նա բարեգործ համարվում է ուրիշ դասակարգերի և, որ ամենավշտալին է, նույնիսկ մեր լուսավորված անհատների կողմից, մեր հոդվածները երևան գալուց հետո, այդ սխալ և միանգամայն դատապարտելի կարծիքը ավելի որոշ կերպով լսելի եղավ հայտնի շրջաններից, թե՛ բերանացի և թե՛ գրավոր։ Ուստի մենք, մեր խոստման համաձայն, կամենում ենք երկու խոսքով բացատրել, թե ի՞նչ ասել է բարեգործություն։ Այնուհետև թող ամեն ոք խորհի՝ արդյոք արժանի է հայ վաճառականը բարեգործի վեհ անունը իր ճակատի վրա կրելու, արդյոք նա գիտե ինչ ասել է բարեգործություն, թե այդ ճակատագրի մի դառն կատակն է, որ հայ ազգը այսօր անգամ երախտապարտ է համարվում մի դասակարգի առջև, որը ինքը իսկապես երախտամոռ է։


Բուն բարեգործությունը մի գործողություն է, որ բխում է մարդկային սրտի բնական և մի անկեղծ զգացմունքից, այն է՝ օգնել անօգնականին։ Դարերից ի վեր այդ զգացմունքը մարդու հոգեկան և բարոյական առանձնահատկություններից ամենասուրբը, ամենաազնիվն է համարվել։ Առաքինության նախանձախնդիր բոլոր մեծ քարոզիչները իրանց բարոյական վարդապետության գլխավոր հիմք ընդունել են միշտ բարեգործությունը։ Սկսած Անդրպատմական ժամանակներից մինչև հնդկական Բոլդդան, ֆիննական Կոնֆուցին և մեր մեծ Մարդասերը, յուրաքանչյուրը աշխատել է տարբեր միջոցներով, բայց գրեթե նույն հիմնական գաղափարով, այդ վեհ զգացմունքը միշտ վառ պահել և ավելի զարգացնել մարդկության մեջ, Եվ երբ սկսել է վերջինի սրտում բարության զգացմունքը, տեղի տալով անասնականին, բնականաբար երևան են եկել քարոզիչներ, որ կտկղացնեն քարացած սրտերը։ «Օգնեցեք թշվառներին», — ահա քրիստոսի բարձր

15 Շիրվանզադե, երկերի ժողովածու Հ․ 12