Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օգնության, այս հարցը կարդալիս նրա առջև անշուշտ պատկերանում է վաճառական— բարեգործի իսկական հոգին։

Նախ և առաջ ճրագով պիտի որոնել գտնելու մի այնպիսի վաճառական, որ բարեգործություն արած լիներ կամավոր կերպով, առանց ստիպման մի անձնավորության կողմից։ Միշտ կամ հարկավոր է ժամերով քարոզ կարդալ վաճառականի գլխին, որ, վերջապես, նորա` տալու համար կարճ ձեռքը ձգվի մինչև գրպանը, կամ հարկավոր է, որ բարեգործության փոխարեն նրան անմիջապես խսստանալ մի դրական վարձ, որովհետև նա մտածում է այսպես․ «Արդյոք ի՞նչ մի օգուտ կլինի ինձ, եթե այսինչ կարոտյալին օգնեմ»։ Եվ այդ դեպքում մեծ նշանակություն ունե այն անձնավորությունը, որը դիմում է հօգուտ կարոտյալների, վաճառականի օգնության։ Վաճառականը հաճախ, եթե մի բան տալիս է, տալիս է ոչ թե գործի համար, այլ այն մարդուն, որը դիմում է նրա օգնության, այդ ևս այն դեպքում, երբ դիմողը մի հայտնի մարդ է, որից նա մի որևէ ակնկալություն ունի։

Երկրորդ՝ երբ նա նվիրում է մի բան, առաջին պայման․ նա պահանջում է, որ հռչակվի իր նվիրածը ի գիտություն աշխարհի, որպեսզի նա կարողանա մեր ամեն ինչ արտաքին փայլով գնահատող հասարակության աչքում կոպեկանոց փառք վաստակել, որպեսզի նա հոգաբարձուի, եկեղեցաշենի, դպրոցաշենի, որդեգիր պահողի, ազգային խնամակալի, վերջապես, բարեգործի անվան արժանանա։

***

Արդ կարելի՞ է այդ ինքնօրինակ շահադիտական զգացմունքը բարեգործության սրբազան անունով մկրտել, կարելի՞ է բարեգործ անվանել այն մարդուն, որ տալիս է ո՛չ թե օգնելու համար, այլ փոխարենը կրկնակի ստանալու մտքով։ Այլևս չենք խոսում, թե ինչ քստմնելի միջոցներով է նա ձեռք բերել այն, որի մի չնչին կտորը շպրտում է կարոտյալին։

Սակայն երևում է, որ մեր մեջ ու միայն կարելի է, այլև է՛, որ առևտուրը ո՛չ թե առևտուր է անվանվում, այլ ազգասիրություն,