Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խառնիխուռն։ Չհիշելով դեռ այն, որ ներկա հանդեսը չունի այնպիսի կարևոր մասեր, որպիսիք պիտի լինեին, օրինակ, խաշնապահության և վայրենի կենդանիների ու թռչունների բաժինները, եղածն էլ չի ներկայացնում մի խիստ և որոշ կարգապահություն , մի սիստեմ։ Այսօր տասն օր է արդեն, որ հանդեսը բացվել է, դեռ ևս շարունակ ստացվում են նոր բերքեր զանազան տեղերից։ Բաքվի բաժինը նոր միայն կարգի են բերում, ներկայացված իրերի ցուցակը Դեռ լույս չէ տեսել, շատ իրերի վրա նշանակված չեն երկրի և ներկայացնողի անունները։ Այնուհետև, բաժանմունքները խիստ կերպով որոշված չեն միմյանցից, օրինակ՝ հանկարծ գյուղատնտեսական բաժնում աչքի են ընկնում տնային արդյունագործության բերքեր, անտառականում՝ ձկնեղեններ, պարտիզագործականը խառնված է գինեգործականի հետ, և այստեղ իսկ անկանոն ու աննշմարելի կերպով իրարու վրա քարշ տված են Անդրկասպյան գորգեր և այլ գործվածքներ։

Այցելուն, մտնելով Կովկասյան ցուցահանդեսը, շվարում է, չգիտե ի՞նչից սկսել, ո՞ւմ դիմել, ի՞նչպես որոշել, բաժանմունքները միմյանցից։ Ավելացրեք սորան և ներկայացուցիչների ծուլությունը կամ անհոգությունը։ Նոքա շատ բաժանմունքներում բացակա են, մի քանիսում ներկայացուցիչների փոխարեն դրված են անլեզու, անգիր մշակներ,Անդրկասպյան երկրի մասնավոր կայսերական կալվածքների բերքերի ներկայացուցիչը մի հասարակ թուրքմեն է,որ, բացի յուր լեզվից, ոչինչ չգիտե։

Մանավանդ վերին աստիճանի անհոգության էր ենթարկված այս քանի օրերս արդյունաբերական-արհեստագործական բաժանմունքը։

Այս բաժնում, ի միջի այլոց, կա և մի հայ արհեստավորի հնարած ինքնուրույն մի օրորոցի կաղապարը, որ թե ինքն օրորում է և թե ունի օրոր նվաղող մի մեքենա՝ երեխային քնացնելու համար։ Մի ամբողջ շաբաթ աշխատեցի և չիմացա ոչ հնարողի անունը, ոչ այդ վերին աստիճանի նշանավոր օրորոցի կազմակերպությունը։ Այցելուները հետաքրքրված մոտենում են, շարժում են օրորոցը, այս ու այն կողմ են նայում, ոչ ոք չկա, որ նոցա հետաքրքրությանը