Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասել, որ տունը լրիվ կերպով պատրաստ կլինի 1932—33 տարվա թատերական սեզոնին։

Հայաստանի ակադեմիկ պետդրամայի փառահեղ ընդունելությունը Վրաստանում և Ադրբեջանում մեծ տպավորություն թողեց Երևանի վրա։

— Կուլտ-կրթական բնագավառում,— շարունակում էր ընկ. Շիրվանզադեն,— նկատվում է առանձին աշխուժություն։

Պետհրատը որոշել է այս տարի ավելի քան 300 տպագրական թերթ լույս ընծայել թե ինքնուրույն և թե՛ թարգմանական-գեղարվեստական գրվածքներից։ Մի շարք ռուս հայտնի գեղարվեստագետների երկերը տրված են հայտնի հայ գրողներին թարգմանելու համար։

Գալով քաղաքի մատակարարմանը,— վերջացնելով իր զրույցն ասաց ընկ. Շիրվանզադեն,— անհամեմատ բարելավված է, Երևանի շուկայում .մեծ առատությամբ ծախվում Լ յուղ, պանիր, կարագ, ձու և այլ կենսական մթերքներ։ Անկուշտ այս բանին մեծ չափով նպաստեց կոլխոզշինարարության մեջ թույլ տված սխալների վերացումը։

ԱՌԱՋԻՆ ՊԱՑԾԱՌ ԷՋ

Հայաստանի խորհրդայնացման առաջին տասնամյակը պետք է համարել Հայաստանի աշխատավորության կյանքի աոաջին պայծառ էջը, նրա փրկության ու ազատագրման անդրանիկ տոնը:

Այն, ինչ որ ապրել է Հայաստանի աշխատավոր ժողովուրդը իր գոյության առաջին օրից սկսած մինչև երկրի խորհրդայնացումը, եղել է ոչինչ, եթե ոչ սոսկ անընդհատ ավերումների, բռնությունների, ստրկության, ծով տանջանքների և ծով արյան ու արցունքների հազարամյա կրկնություններ։

Հեռու չէ այն ժամանակը, երբ ինձ և իմ սերնդի մարդկանց թվում էր, թե չկա և չի կարող լինել մի պատմական հեղաշրջում, որ գա ու այդ սև իրականությունը փոխի, վերացնի, այնքան մեծ ու այնքան խորն էին մեր հիասթափումներն ու հուսահատությունները։ Եվ ահա պատահեց