Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անսպասելին ու աներևակայելին, և եկավ Հոկտեմբերյան հեղափոխությունը, մեծագույնը մինչև այժմ եղած բոլոր հեղափոխություններից, և արեց այն, ինչ որ չէր կարող անել և ոչ մի հրաշագործություն։

Տասը տարին մի երկրի կամ ազգի պատմության համար մի ակնթարթ է։ Բայց վայրկյաններ կան մարդկության կյանքում, որ դարերի իմաստն ու խորհրդավորությունն են կրում իրենց մեջ, լավագույն դարերի։ Ներկա տասնամյակը հայ աշխատավոր ժողովրդի մոտալուտ երջանկության փայլուն գրավականն է: Ամեն ինչ, որ կատարվել է այդ կարճ ժամանակամիջոցում, վառվռուն ապացույց է, որ Հայաստանի աշխատավոր ժողովուրդը, իր ճակատագիրը հանձնելով Հոկտեմբերյան հեղափոխության կարմիր դրոշին, ամենախելացի գործն է կատարել իր հազարամյա պատմության ընթացքում, որ նա վերջապես գտել է կատարյալ ազատության ուղին, որ տանում է դեպի մարդկության լավագույն ապագան, դեպի սոցիալիզմը:

ՈՂՋՈԻՅՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

Անցավ դարձյալ մի տարի, տասներկուերորդը, Խորհրդային Հայաստանի սոցիալիստական շինարարության և հայ աշխատավոր ժողովրդի կուլտուրական աննախընթաց կյանքի։ Ոչինչ այնքան ուրախալի և այնքան խրախուսական չի եղել ինձ համար իմ երկարամյա կյանքում, որքան այս վերջին վեց տարիները, որ ես անցուցել եմ Խորհրդային Հայաստանում։ Յուրաքանչյուր մի նոր շինություն, յուրաքանչյուր մի նոր գործարան կամ էլեկտրակայան, ամեն մի նոր բացված դպրոց, ամեն մի ավելացած շինարար քար ինձ պատճառել է և շարունակում է պատճառել խորին հուզում, մանկական հրճվանք։ Ես երջանիկ եմ, որ տեսել եմ իմ աչքով Հայաստանի բանվորի կամքի զորությունն ու բազկի ամրությունը, Հայաստանի գյուղացու օր֊օրի վրա ավելացող հավատը դեպի իր սոցիալիստական ապագան և հայ կարմիրբանակայինի՝ ոչ տխուր անցյալից ժառանգած, այլ Հոկտեմբերյան Մեծ