Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հեղափոխության զորավոր ոգուց ներշնչված կարգապահությունն ու պատրաստակամությունը՝ կռվելու Խորհրդային Հայաստանի արտաքին թշնամիների դեմ։

Սոցիալիզմի սվինը ճշմարտության և արդարության զենքն է, որ ավելի վաղ, քան ուշ, տիրելու է համայն աշխարհին։ Նա շինված է մարդկությանը ոչ սպանելու, այլ ստրկությունից ազատելու և ապրեցնելու համար։

Ողջո՜ւյն հաղթողներին։

Կեցցե՛ Սոցիալիզմը։

ՍՐՏԱԳԻՆ ՈՂՋՈՒՅՆ

Լրանում է ութերորդ տարին, որ ես Խորհրդային Հայաստանում եմ և այդ ութ տարվա ընթացքում մի վայրկյան անգամ չեմ մտածել, թե հայ մարդը Խորհրդային Միությունից դուրս որևէ մի ուրիշ տեղում կարող է զգալ իրեն այնքան ազատ, այնքան զվարթ, այնքան տրամադիր ապրելու և աշխատելու, որքան իր այս նորաստեղծ հայրենիքում։ Ես ասում եմ, նորաստեղծ, վասնզի Խորհրդային Հայաստանը տխուր անցյալի ծնունդ չէ, ինչպես ասում են ոմանք, այլ Հոկտեմբերյան հեղափոխության և միայն ու միայն նրա ստեղծագործությունը։ Եթե չլիներ ազգային խնդրի լենինյան հանճարեղ լուծումը, մի՞թե հայ ժողովուրդը կարող էր ապրել և մանավանդ կարող էր տեսնել այդ սքանչելի օրերը, որ նա վայելում է այժմ։ Երբ տեսնում եմ իմ սոցիալիստական հայրենիքի օր-օրի և ժամ-ժամի անընդհատ հառաջադիմությունը, նրա հին ավերակների վերջնական անհետացումը, նրա նոր տնտեսական, մտավոր և բարոյական հերոսական նվաճումները։ նրա բազմատեսակ մշակույթների հոյակապ ծավալումը, երբեմն կարծում եմ, թե երազ եմ ապրում, և երբ համեմատության եմ դնում, նացիոնալիստ Րաֆֆիի «Խենթ»-ի երազն ինձ մանկական խաղալիք է թվում։ Ինչո՞ւ չասել մի անգամ առմիշտ, թե թշվառ է նա, որ այդ բանը չի ուզում տեսնել և գեթ մի վայրկյան թույլ է տալիս իրեն խորհելու, թե ուրիշ որևէ պայմաններում հայ ժողովուրդը կարող էր իր բախտը կերտել,