Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ներս վազեց Մարիամ բաջին, ճչալով և գլխակոր ընկավ յուր ամուսնու ու որդու մեջ։ Սեյրանը մի հարված տվավ յար հոր կրծքին, ազատվեց նրա ձեռից ու դուրս փախավ, գոռալով.

— Կտոր-կտոր կանեմ ես այն մարդուն, որ կհամարձակվի Սուսանին խլել իմ ձեռքից։

— Պարծեցի՛ր, պարծեցիր, Հայրապետ, լավ տղա ունես։ Մնաս բարով, — ասաց Բարխուդարը և գդակը դնելով դուրս եկավ։

— Քանդվե՜ց տունս, — բացականչեց Հայրապետը և թուլացած ընկավ մինդարի վ

XII

Բարխուդարի և Հայրապետի բարեկամության թելը կտրվեց։ Երկու ընտանիքները, որ այդքան սիրում էին, որ այդքան ընտելացել էին իրարու, երկար տարիներ միասին ապրելով,այժմ անջատվեցին։

Գյուլնազը, ցերեկները մենակ նստած, մտաբերում էր այդ հին բարեկամությունը, մտաբերում էր և շատ անգամ լաց լինում։ Բայց նա դեռ հույս ուներ, որ դարձյալ կարող է վերականգնել այդ բարեկամությունը։ Նա կարծում էր, թե Բարխուդարը այդ արել է պատահած անցքերից հուզված լինելով, թարմ տպավորության ներքո, առանց մտածելու։ Սակայն անցան շաբաթներ, անցավ մի ամիս, վերջապես երկու, երեք ամիս, և Գյուլնազը տեսավ, որ յուր ամուսինը չի կոտրվում։ Վերջապես մի օր նա վճռեց համարձակորեն խոսել նրա հետ, մտաբերելով նրան յուր երդումը և Սուսանի ու Սեյրանի մասին տված հաստատ խոսքը։ Այս խոսակցության հետևանքն այն եղավ, որ մյուս օրը Բարխուդարը վարձեց մի որմնադիր և պատվիրեց յուր տունը Հայրապետի տնից գավթի կողմից բաժանող պարսպի փլատակված մասը նորոգել։ Այդ մի թշվառ օր էր, նամանավանդ Մարիամ բաջու և Գյուլնազի համար, որոնք իրանց ամուսիններից գաղտնի միանալով, երկար ու բարակ «ախ ու վախ» քաշեցին, արտասվեցին և հեռացան իրարուց։

Այս հանգամանքը, այսինքն պարսպի վերանորոգումը, կրկնապատկեց Սեյրանի հուսահատությունը։ Նա, որ նույնպես Բարխուդարի