Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գնալով, իհարկե, կգնամ, քանի որ դու ինձ չես սիրում, էլ ինչո՞ւ պիտի մնամ, — պատասխանեց Սեյրանը դառնացած։

Տիրեց մի քանի վայրկյան խորհրդավոր լռություն։

— Սուսան, հենց միայն մի խոսք, մի խոսք ասա, ասա՛, որ դու ինձ չես սիրում, էլ այնուհետև ես գիտեմ։

— Աղաչում եմ, գնա՛, Սեյրան, հայրս դուրս կգա։

Սուսանը անդադար նայում էր սենյակի դռներին։

— Գնա՛, մոռացի՛ր ինձ, Սեյրան։

— Ի՞նչ, մոռանամ։ Հըմ, հասկացա, ուրեմն օրս լավ տեղ մթնացրի։ Ուրեմն Սեյրանը քո աչքից այնքան ընկել է, որ դու փախցնում ես էլի։ Լավ, Սուսան, ես կգնամ, բայց ի՛նչ որ ինձ պատահի, մեղքը քո վզին։

Այս ասելով, Սեյրանը դեմքը շուռ տվավ, որ հեռանա։ Սուսանը բռնեց նրա թևից․ նա իսկույն կանգ առավ։ Կարծես, Սեյրանը հենց սպասում էր, որ Սասանը չի թույլ տա իրան հեռանալու։

— Լսի՛ր, Սեյրան։ Տեսնում եմ, որ դու նեղանում ես ինձանից։ Քանի որ այդպես է, թող կարճառոտ պատմեմ քեզ միտքս, դու կհասկանաս ինչու համար եմ ասում, որ դու ինձ մոռանաս։ Գնա՛նք խոհանոց, այստեղ վտանգավոր է։

Սուսանը բռնեց Սեյրանի ձեռից և քաշեց ներս։ Նա ափսեները գետնին դրավ, մազերը ուղղեց, և յուր նիհարած ձեռը դնելով Սեյրանի ուսին, սկսեց․

— Սեյրան, ես քեզ սիրում եմ, ուզում ես` հավատա, ուզում ես` մի հավատա, բայց ես քեզ սիրում եմ։ Մտիկ արա ինձ, դա քո սերն է, որ ինձ այս օրն է գցել։ Բայց ես պարտավոր եմ, որ քեզանից բաժանվեմ։

— Սիրում եմ, բայց պարտավոր եմ բաժանվել, — կրկնեց Սեյրանը դառը հեգնանքով։

— Համբերիր, լսիր մինչև վերջ։ Գիտես, որ հայրս, եթե նրան սպանես, կախ տաս, քեզ աղջիկ տվող րի։ Այդ դու պիտի լավ հասկանաս, եթե նրան ճանաչում ես։ Գալով փախչելուն, դա մեր կողմից հիմարություն կլինի, որ ոչ դու ես կարող անել, ոչ էլ ես կանեմ։ Մեր փախուստը անպատիվ կանի մեր ծնողների անունը, որ