Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Թողնում ե՞ս, որ խոսեմ, կրակ բռնածի պես ներս ես մտել թե չէ, էլ լեզուդ բունը չի մտնում։ Կարկուտի պես հենց թափում ես հա, — պատասխանեց, վերջապես, Սանամը, տեղիդ բարձրանալով։ — Ախար մարդ ես, մարդու աղջիկ, եկել ես, քաղաքավարի նստիր ու հետո լեզվիդ զոռ տուր էլի։

— Չամ լալանալու, լալաբանդ իլիլա քի։ Աստոծ մարդիս լեզու ա տվել, որ խոսի ալի։ Չոփուռանց Նունիգը չամ քի, որ նստամ — քիթիվ անըմ։

— Հերիք է, նստիր ու պատմիր, տեսնեմ ի՛նչ խաբար ես բերել, աղջի՞կ ես, թե՞ տղա։

— Հալա մի լյավ զակուսկա շինի, որ քեֆս պյացվի, փորս վեց-վեց ա անամ:

Շըպպանիկը և յուր փորին խփեց երկու ձեռներով,ցույց տալու համար,թե հիրավի փորը դատարկ է:

— Ուֆ, վարդ տրաքի, այ Շըպպանիկ, ո՛չ կշտանաս։

— Վալլահ, լյուցյունյում ամ, լյուցյունյում, ալի հանց զուռզուռում է. «տուր, տուր, տուր»։ Փոր չի քի, բաշի բալա յա գլխիս ալի՛։ Անտեր մնա նա,հալլա:

Սանամը գնաց մյուս սենյակը Շըպպանիկի համար «զակուսկա» պատրաստելու։

Շըպպանիկն երգելով և «չրթմա» խփելով հետևեց նրան։


II

Մոտ քառասուն տարեկան կին էր Շըպպանիկը թուխ դեմքով, մեծ բերանով, լայն ծնոտով, ուղղաձիգ քթով և խորամանկ աչքերով։ Շաբաթը մեկ անգամ նա ձեռներն ու գլուխը հինայով ներկում էր։

Շամախու կանանց սովորության հակառակ, նա միշտ, ամառ թե ձմեռ, շրջում էր առանց չարշավի, մի հասարակ կիսամաշ բրդե շալով, որի տակից անկանոն կերպով միշտ ափռված էին ուսերի վրա նրա ոչ այնքան երկայն մազերը։ Յուր արտաքին տեսքով նա նմանվում էր թափառական գնչուհու։ Նրա անունը քաղաքում կնքել էին «ղարաչի Շըպպանիկ»։ Սակայն «ղարաչի» մականունը նա