— Կրակի կտոր է, որ իմանաա, օօ՛օ, թիքա-թիքա կանի մեզ։
— Այ ես նրա կրակի կտոր բոյին մեռնեմ, հալլա։ Ախչի, ախչի, նա հի՞նչ ա մանըմ օխտը սարի ետըմը, քի իստեղ Սեյրանի պես հեյվարաները հի՛նչ ան խոսըմ յուրան հարսնացվի վրա։ Մին ալ, քի ախըր հանց ասըմանք, քի սաղ «քաղաքն ա իմանըմ, սաղ քաղաքն ա իմանըմ»։ Հո՞վ ա ասըմ։ Ես ասքան շուռ ամ կյամ, իսկի մին տեղ չի լիսեցի Սուսանի անըմը։ Մինիկ Քյանդյուկ-Մանանը, Թուխիկ-Մուխիկներն ան խոսըմ, մին ալ մին քանի աղզիգյառները, ալ հո՞վ ա խոսըմ։
— Ես ի՛նչ գիտեմ, ոչինչ չեմ հասկանում, ես թավաքալի կնիկ եմ։ Շըպպանիկ, դու քո աստվածը, իմացիր, որ հոգի ունես ահեղ դատաստանի առաջ տալու։
— Թող Շըպպանիկի հոգին քառասուն հազար սատանաների փայ իլի, եթե նա քեզ մուխանաթություն ա ուզում անի ։
— Թող լինի։
— Հառուր հզար սատանի գլուխ կըճըճեխամ, չամ թողնիլ, քի ձեր մատը փուշ մտնի։ Դե, վեր կաց մին քիչ մրաբա բեր, որ բերանս քաղցրացունամ, ետով քինամ, բանը վերջացունամ։
— Ի՞նչ ես վռազում, մի քիչ համբերի, որ ֆիքր անեմ։
— Ալ ֆիքր անելի տեղը չի, քանի տաք-տաք ա, բանը վերջացրու քինա։ Ես երեկ ասօր Բարխուդարանց տանումն ամ իլալ, ղորթը ասամ, իսկի ինքը, Բարխուդարը, ռազի չէր իլիմ, որ տղիդ աղջիկ տա։ Աղաչանք, պաղատանք արի, ախըրը մին թահար խոսկ առի...
— Ի՞նչ, աղաչել-պաղատելս ո՞րն է։ Ասում է․ «փուսոսնիկին դրին խալիի վրա, թոլ իլավ»։ Հիմա ես Բարխուդարի աղջիկն ուզեցի, մնաց նրա նազ անելը, այ էրի հա՛։
— էրի հա չի, Սանամ խանըմ, մի՛ նեղանալ, դե Բարխուդարն ալ մարդ ա, ախըր չի ասիլյու, քի «հը՛, առա՛, վիզովդ ամ քիցիմ աղջկանս, տա՛ր»։ Մին քիչ նազը-բազ կանի ալի, բաս հի՞նչ։ Ամա դու արխային իլիր․ ես թանը քութահ ամ արալ։ Դյու հանց ասօր նշանի մատանիքը հազիր արա, մին ալ տղիդ գիր գրի, որ շուտով կյա, ալ չյետանա։ Գիրի՛ր էէ, որ չյետանա, ասիր «իրեսդ թրջած ա, եկ իստեղ վեր արա»։ Ամա լավ կանես, Սանամ