Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ածուխի կտորների պես։ Նրա հաստ շրթունքներից կաթում էին Սուսանի կրծքից ծծած արյունի կաթիլները։

Այդ դրության մեջ Ռուստամը նմանվում էր սովածությունից կատաղած մի գայլի, որ առաջին հարվածով անշնչացնելով գառնուկին, պատրաստվում է նորից հարձակվելու, որ յուր սուր ժանիքներով հոշոտե ողորմելի զոհը։ Անցան մի քանի վայրկյաններ։ Ռուստամը դաշույնը մի կողմ շպրտելով, չոքեց Սուսանի դիակի մոտ և գլուխը թեքելով, սկսեց զննել նրա կուրծքը։ Կարմիր արյունը դուրս բխելով նրա կծած տեղից, ողողում էր Սուսանի մարմարիոնի պես ճերմակ կուրծքը։ Ռուստամը գրպանից հանեց թաշկինակը և արյունը սրբեց։

— Խա՛լը, խալը, կրծքի խա՛լը, ահա՛։ Ես սխալվեցի, խալը այստեղ է, ես մյուս կողմն եմ կրծոտել։

Այդ ժամանակ Սուսանը թեթև կերպով շարժվեց։ Նրա աչքերի ծանրացած կոպերը հետ քաշվեցին և բիբերը բացվեցան։

— Անմեղ եմ, անմեղ եմ, աստված, քեզ հայտնի է, ներիր իմ մեղքերը և հետո ա՛ռ հոգիս։

Սուսանի աչքերը փակվեցին, և նա մնաց անշարժ։

Ռուստամը նայում էր նրա դեմքին։ Հանկարծ նա արագությամբ վեր թռավ տեղից և, դաշույնը հատակից վերցնելով, որոտաց.

— Ճանաչի՛ր, անիրավ, լեզգի Ռուստամն եմ ես, տես ումն ես խաբում, չար Հուլիանոս։ Ես Ռուստամն եմ, Ռուստամը, բենամուս չեմ, նամուս ունիմ։

Դուրս թռավ ողորմելի զոհի կրծքից մի ահարկու ձայն, և այնուհետև տիրեց լռություն։

Սենյակի դռները դղրդացին և գոռալով ներս թռավ Սանամը

XVII

Առավոտ էր։ Շամախու ամբողջ հայ բնակչությունը խուռն բազմությամբ դիմում էր դեպի արևմտյան կողմը։ Քաղաքի այն փողոցը, ուր գտնվում էր Սանամի տունը, արդեն բոլորովին լիքն