Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համարձկավում նրան պաշտապնելու, այդ կարող է ինքն անել․ վասնզի այդ գործով նա վաղուց է որ հայտնի է հրապարակում։ Հիշու՞մ ես, «Մշակում» ինքնապաշտապնությամբ պարապող «Credo»-ին․ իսկ ես, որովհետև ինձ շատ եմ սիրում և երբեք չեմ պաշտապնում, իսկ ես կասեմ, որ ո՛չ բանաստեղծուհի եմ, ո՛չ էլ հրապարակախոս, ո՛չ տենդենցիոզ, ո՛չ մենդենցիոզ այլ մի հասարակ, սովորական «просто приятная дама», ճիշտ չե՞մ ասում․ պրծավ գնաց. թե ո՞ւր, ո՞ր ճամփով, չգիտեմ․․․

Մանիկիս նկարը ստացա․ իհարկե, չճանաչեցի, մինչև որ նամակդ կարդացի․ շնորհակալություն։

Այստեղ ձմեռն սկսվել է, երկու օր է ձյուն է գալիս։

Ջերմագին սեղմելով իմ ձեռքը, մնամ

Քո Շուշանիկ


11. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ
17 մարտի, 1916 թ․
Խարկով
Հարգելի պ․ Գ․ Լևոնյան

Ափսոս, որ մոռացել էի․ «Միտինգը» լույս է տեսել մի թերթում, «Ո՞ւմ ինչը» անտիպ է։

Վերջին ուղարակծներս էլ այժմ ինձ տաղտկալի են երևում։ Ուղարկում եմ նորերը։ Վարվեցեք ըստ ձեր հայեցողության։

Ինչպես կտեսնեք, կա և թուրքահայ բարբառով։ Թե ինչո՞ւ․ այնպես։ Այդ բարբառը խիստ ճկուն է և իրեն հատուկ բառերով ու հոլովներով նպաստավոր սիրուն հանգեր շարահյուսելու․ միայն ա՛յս։

Գրել եք․ «Բարևիր ինձ չճանաչող զավակներիդ»։

Զավակներս ձեզ ճանաչում են․ մեծ հաճույքով թերթում «Գեղարվեստը» և զարմանում, որ ամիսը մի անգամ լույս չի տեսնում, հայ իրականությունը նրանց դեռ անծանոթ է․․․

Զավակներս ձեզ հարգում են, որպես եզակի մի մարդու, որ առաջինն ու վերջինն է գրեթե, ով հարգել է իրենց մոր աղքատիկ երգը, անշահ ցանկություններով նեցուկ դառնալ համեստ փորտի անվստահ քայլին։

Հիշո՞ւմ եք, գուցե շատ է անցել, օրերի ու տարիների մի երկար շարան։ Ես այժմ էլ տեսնում եմ ձեր ժպտուն դեմքը, լսում ձեր ձայնը․ «Քաջ կացեք, շատ կարդացեք, գրեցեք և գրեցեք, ձեր մեջ ես տեսնում եմ բանաստեղծական կայծ․․․» և այլն, և այլն։

Եվ տարիներով գուրգուրած երազս իրականացրիք―երգս տպված էր «Տարազում»։