Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձրիատես հասարակությունը տեղավորվում էր յուրաքանչյուրն իր մասի բլուրի լանջին և հոգու ամբողջ կարողությամբ ապրում վարը՝ իր ոտքերի տակ կատարվածը․․․

14

Երբ նա նստեց բլուրի լանջին, կանաչ խոտի վրա ու նայեց հուզված ամբոխին, մտքի խորունկ խորքերից դուրս թռան անցած գնացածի անկոչ էջերը։ Պառավին թվաց, որ նստած է օթյակում, սիրուն ու ջահել, զուգված ու զարդարված․․․

― Հե՜յ, Միշա, խփի՛ր, խփի՛ր, հարազատ,― կանչում էր տատն անսովոր ձայնով,― խփի՛ր, որ մեր թաղի անունը վայ չընկնի․

Ոգևորված տատը խրախուսում էր իր թաղի կտրիճներին, մինչև որ նրանք հաղթողի միամիտ համեստությունով հանդարտված, գիսախռիվ, փոշեթավալ վեր էին բարձրանում ձորակից ու տատի հետ վիճելով, աղմկելով հավաքվում առաջին դռան առաջ, սրտաբաց զրույցներով ճամփու դնելու հաջող օրը․․․

― Զարմանում եմ, որ քեզ հաճույք է պատճառում տուր ու դմփոցը, կարծես քսան տարեկան պատանի լինես,― փնթփնթում էր դժգոհ թոռը։

― Հաճույք է պատճառում, անմիտ աղջիկ․ քո խելքի բա՞նն է հասկանալ հաղթության թովչանքը․․․ Սրբի նման անտրտունջ և անտենչանք ապրելն անհնարին է կյանքում․ պետք է քանդել, շինել, հուզել, հուզվել․․․

15

― Զգո՜ւյշ, զավա՛կս,― ասում էր տատը թոռին, երբ նա ուշանում էր երեկոները,― զգո՛ւյշ․ սիրուն դեմքով դժվար է շրջել աշխարհի երեսին, երբ ինքդ ես վաստակում քո հացի գինը․․․

Իսկ երբ թոռը պատմում էր իր դրսի կյանքի անմեղ, անհետևանք արարքների մասին, դարձյալ մռվայլվում էր պառավը և խրճիթում բարձրանում էր փոթորիկ․ կատուն թաք էր կենում մահճակալի տակ․ տատը գանգատվում էր, որ մխիթարանք չունի․ թոռը՝ որ ուրիշների նման մի կարմիր օր չէ տեսել․․․

Ու իսկյուն, կասես իրար հանկարծակի կորցնելու ահից սարսափած գրկում էին միմյանց, զղջում, ծիծաղում, լալիս և ձմռան երկար գիշերները կարճում բարելավ գալիքի զրույցներով․․․

16

Իսկ երբ տաքացավ ու դաշտերում էլ ձյուն չմնաց, արևի ջերմ ճառագայթները չորացրին ու տաքացրին նեղ ու հոտած փողոցները և մանկիկների