Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անհայտացած հոր կսկիծն ամեն օր և կիսամերկ, անպաշար քույրերի ճնշոդ քանաակը…

Խրճիթի դիմաց, քակում հոր տնկած բալի ծառերր, քիչ հեռուն հողմաղաց, իր աղած օրը մոռացած ու հողմերից բզկտած թևերով, ջրհորր, սոխակների հուզիչ դայլայլները և հարուստ հարևանի անակնկալ ու այրող համբույրը…

Հետո մոր անտեղի ու անհիմն անեծքները, հարևանուհու ծեծը հրապարակով, պաղ քամու պես խամրեցրին նրա անմեղ երազների նուրբ թերթիկները․ և գյուղի աղջիկների հետ ճամփա ընկավ սիրուն Արինան քաղաք վարձվելու…

Հմուտ քեռին մի քանի օրվա ընթացքում վերադարձավ գյուղ, բեռնավորված աղջիկների ջերմագին բարևներով, ծնողների, խրճիթներին և անասուններին ուղղված․ իսկ անվստահ, անտաշ, գյուղի կեղտից ու զրկանքից կծղած աղջիկները կուլ գնացին մեծ քաղաքների լայն ու խորհրդավոր փողոցներում…

Կանոնավոր սնունդն ու սապոնը դուրս քաշեցին Արինային իր գյուղական կեղևից, նա ճերմակեց ու կարմրեց Ուկրաինայի ընտիր ալյուրի ու բալի նման․․․ անթառամ ժպիտ բուսավ նրա սիրուն շրթունքների այդ, օրից էլ նրան բաժին ընկավ պատահող տղամարդու համբույրն ու գգվանքը սիրո խորքերն ու խոստումները։ Այնքա՜ն բարի Էին մարդիկ շեն ու հսկա քաղաքում…

19

Հեռու մշուշի մեջ կորել են մայրն ու քույրերը։ Աախտավոր մարդիկ իրենց բախտի պես կույր են լինում․ հետո խելակորույս մի պտույտ սիրո, գինու, խրախճանքի մեջ․ երկրպագուների հեշտալի զրույց օրն է բուն, զվարճալի օրերի մի խարույկ, առողջություն ու տեսքը կորցրած, միլիոնատեր սիրեկան, ոսկի, արծաթ, ազնիվ նժույգներ և մոլությունը շվայտ կյանքի, մինչև որ միամիտ Արինան թաղում է իր <հետ> ապրած սիրեկանին, և պատվավոր օրինակների շրջանում կորցնելով իր միակ աղջիկն ու ողջ ունեցածը, նորածին թոռի հետ հեռանում է քաղաքից, բանվորական թաղամասում մի հյուղ գնում և սթարվում այնտեղ…

Մոռացման մոխիրների տակ թաղում է նա իր աղմկահույզ անցյալն ու մտերմանում իր նոր շրջապատի հետ և հոգով սիրում միշտ դժգոհ և միշտ արդար բանկորներին…

Տղան չէր նվագում, գարմոնը ծալած նա նայում էր անձկությամբ պառավի նեղ լուսամուտին և միամտորեն առիթներ որոնում… իրեն մոր պես սիրող տատի համառության հանգույցները քանդելու։