Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հմայիչ շարվում էին նրա առաջ ու երբ նա առավոտը զարթնում էր, խրճիթը երում էր նեղ, աղքատիկ, տատը խստապահանջ, զառամյալ, իսկ հագուստները այնքան ծաղրելի, այնքան անհարմար․․․

21

― Ճորտե՞ր ենք, ի՞նչ է,― հուզված տրտնջում էին ծխախոտ շինող աղջիկները, իրար գլխի հավաքված,― նա իրավունք չունի մեզ հայհոյելու։

― Չունի՛, չունի՛,― գոռում էին միաձայն։

― Իրավունք չունի գործը չքննած դուրս շպրտել մեզ։

― Նա լավ է վարվում միայն սիրուն դեմք ունեցողի հետ։

― Եվ իր կամքը կատարողի։

― Բողոքենեք, աղջիկնե՛ր։

― Գործադուլ հայտարարենք։

― Հարձակվենք վրան ու կտոր կտոր անենք․․․

Կարծես մի ձգված լար կար Կլարայի սրտի խորքում, որ կտրվեց․․․ Նա քինոտ նայեց աղջիկների հուզված դեմքերին ու մտքով սլացավ գործարանի՝ իր վրա միշտ ահ ու երկյուղ ազդող գլխավոր գրասենյակը, կառավրիչի նվիրական դեմքը, միշտ գոհ, կուշտ, ածիլված ու օծված։ Նա մտքով սեղմեց կրծքին, կասես իր ընկերուհիների հարվածներից պահելու համար ու գաղտագողի դուրս սողաց։

Մինչ աղջիկները դուրս էին թափում իրենց արդար զայրույթը, Կլարան շիկնած ու դողդոջ պատմում էր կառավարչին իր տեսածն ու լսածը։

― Իսկ չեչոտ Աննան, որի մորը արձակեցիք անցյալ ամսում, ասաց հարձակվենք վրա ու կտոր-կտոր անենք,― վերջացրեց Կլարան իր տեղեկությունը։

― Է՛հ, թող սպանեն,― կեղծ ու անփույթ ժպտաց կառավարիչը, սպիտակ ու գեր մատներով սկսեց ոլորել ընչացքը և միևնույն ժամանակ լպիրշ հայացքով կշռում էր մտքումը շփոթված աղջկա փորձառության պակասն ու մարմնի բոլոր առավելությւոնները․․․

― Գնացեք, ասացեք ձեր ընկերուհիներին, որ ես սիրով ընդունում եմ մահը նրանց քնքույշ ձեռքերից․․․

Ապրած մարդու հարվածն անվրեպ էր․ և տատ Արինայի փայփայած ծաղիկը սեղմվեց ճարպոտ թևերի մեջ․․․

22

― Հանգիստ կաց, տատ,― համոզում էր Կլարան պառավին, ազատ ձգված թավշյա բազմոցի վրա, վերջին տարազով, սանրված և ճոխ հագնված,― տենո՞ւմ ես, ի՞նչս պակաս, բոլորը նախանձում են ինձ․․․