Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
23

― Ինչո՞ւ դու ինձ այս օրին հասցրիր,― տրտնջում էր Կլարան և արտասուքի հորդ կաթիլներով թրջում սիրուն դեմքը։― Հետ դառնալ տատիս մոտ չեմ կարող․ բանվորները կծաղրեն ինձ, կուրախանան, որ իրենց խոսքը կատարվեց, իսկ ապրել այսպես դժվար է։ Ինչո՞ւ ես պահում ինձ մարդկանցից։

― Քիչ էլ համբերիր, ամեն բան լավ կլինի, կամուսնանք,― ժպտում էր գործարանի կառավարիչը, մտքումը հայհոյելով և՛ Կլարային, և՛ այն բոլորը, որոնք այսպես թե այնպես կապված էին իր այս անգամվա անհաջող արկածի հետ։

Սակայն Կլարան չէր հավատում իր սիրեկանին, խանդում էր իր խեղճ տատին և մենակ մնալով տառապում լռելյայն, խանդի այրող կսկիծներից։

24

Սրտամաշ սպառնալիքներով անցավ տարին։ Կլարան ընկճվել, տրորվել էր, որպես ոտնակոխ արված մի ծաղիկ․ սերը մի պատուհաս էր դառել իր գլխին․ ու ցնորվածի նման ուզում էր լափել, խմել մինչև վերջին կաթիլը ամեն մի անարգանք, վիրավորանք, նույնիսկ ստորություն՝ միայն թե սիրվեր, միայն թե նա լիներ իր մոտը, լսեր նրա ձայնը, գլուխը դներ նրա կրծքին․․․

Մի օր, լքված անքուն ու մենակ գիշերներից, խանդիշ մաշված․ կարոտից շվար մտավ գործարան, կառավարչի երկար բացակայության պատճառն իմանալու։ Կեսօրվա սուլիչը սուլել էր արդեն․ բանվոր-բանվորուհիներ դուս էին թափվում գործարանից․ նրան շրջապատեց վաղեմի ընկերուհիների մի հետաքրքիր խմբակ։

― Նա քեզ լա՞վ վարձատրեց,― հարցրեց աղջիկներից մեկը,― երևի արդեն ապահովված կին ես, ձեռքդ խնդրողներ շատ կլինեն, տես, շատ էլ մի հպարտանա ու մեզ էլ հարսանիքիդ հրավիրե։

― Ես ձեզ չեմ հասկանում,― երկյուղով դիմեց աղջկան Կլարան։

― Ինչպե՞ս թե չես հասկանում․ բոլորն էլ ասում են, որ կառավարիչը քեզ լավ վարձատրել է և ապա բաժանվել։ Երեկ նրա հարսանիքն է եղել հարևան քաղաքում, իսկ այսօր մեկնել են արտասահման։ Տենո՞ւմ ես, քեզ նման սիրունի թողեց և ամուսնացավ գործարանատիրոջ պառավ ու տգեղ աղջկա հետ․․․ Մեզ նմաններին խրատ չի լինում․․․

25

Տեսեք, ինչպես նա սիրուն է․ սպիտակ կաշին կարծես թավիշ լինի, երկար արտևանունքները ոսկի փետուրի պես ընկել են վարդագույն թշերի վրա, բերանը կիսախուփ է, երևի տատին է քաշել․ այսպես ջահել