Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՐԹԱ․— (Գալիս է սաստիկ հուզված, գունատ, ծառային) Ասացեք, խնդրեմ․․․

ՕՐԻՈՐԴ․— (Սանդուխներով վար է վազում) Ի՞նչ եք կամենում։

ՄԱՐԹԱ․— (Արագ վազելուց շունչը կտրած, հազիվ գսպում է իրեն) Մի քանի ժամ առաջ մի տղա․․․ շուն բերե՞լ է այստեղ․․․

ՕՐԻՈՐԴ․— (Այլայլվում է) Այո։ (Շփոթվում է Մարթայի սուր հայացքից

ՄԱՐԹԱ․— Ինձ ասացին տեսնողները, որ նրան քաղաքապահը տանում էր քաղաքամաս։ Ի՞նչ է նշանակում այս։

ՕՐԻՈՐԴ․— (Ավելի ևս շփոթված) Կարծեմ նա ինչ-որ սխալմամբ վերցրել է սեղանից։

ՄԱՐԹԱ․— (Սարսափած) Վերցրե՞լ է․․․ (ձայնը նվազում է) Ի՞նչ է վերցրել․ թշվառ երեխա (Տանջանքով)։ Գուցե սխալվում եք, օրիորդ․․․ Նա գող չէ։

ՏԱՆՏԵՐ․— (Մոտենում է նրան, քթի տակ երգելով, աղջկան) Հյուրերը քեզ են սպասում աղջիկս, գնա նորից նվագիր (Աղջիկը տուն է վազում։

ՏԱՆՏԵՐ․— (Լկտի կերպով դիտում է Մարթային և գոհ նրա թողած տպավորությունից, հարցնում է սիրալիր) Ինչո՞վ կարող եմ ծառայել ձեզ, տիրուհի։

ՄԱՐԹԱ․— (Սարսափանար ետ ետ է գնում ու հարցնում հազիվ լսելի խեղդված ձայնով) Այդ դո՞ւք եք․․․

ՏԱՆՏԵՐ․— (Ցնցվում է) Ինչո՞ւ ես եկել։

ՄԱՐԹԱ․— (Նույնպես) Այդ դո՞ւք եք․․․

ՏԱՆՏԵՐ․— Լսո՞ւմ ես, առանց աղմուկի, կարի՞ք ունես․․․

ՄԱՐԹԱ․— (Ուժասպառ) Ինչ հանդիպում։ (Մի պահ մնում է գլխիկոր, ապա տանջված ճայնով) Տուր եղբորս․․․

ՏԱՆՏԵՐ․— (Ուրախ և զարմացած) Այդ երեխան քո եղբա՞յրն է եղել։

ՄԱՐԹԱ․— (Խելացնոր) Շտապիր, ազատիր, տուր եղբորս․․․ Նա չի դիմանա անարգանքի, ծեծի, թույլ է, տուր, հիվանդ մայրս ցնցվում է կսկծից․․․

ՏԱՆՏԵՐ․— Քիչ կամաց, առանձին բան չկա այդքան սրտնեղելու, նրան այնտեղ հարց ու փորձ կանեն և եթե այլ, այսպես ասած, առիթ չգտնեն, կարձակեն տուն։ Նա մի քանի ոսկի գդալներ է գողացել իմ սեղանից (Տռփանքով) Բայց ինչպես մեծացել, հասունացել ես․․․

ՄԱՐԹԱ․— Ո՞վ տեսավ գդալները նրա մոտ։

ՏԱՆՏԵՐ․ — (Պագշոտ ժպիտով դիմում է Մարթային) Կարծեմ մեր լակեյը, դեհ, հանգստացիր, նա ծառային տեսնելով թափել է գետնին ու ասել, որ մոտեցել է լուսամուտին նվագը լսելու, նա ինձ մի քիչ