զմայլանքով) Դու ինչպես գունատվում ես։ (Երեք անգամ թակում են լուսամուտը) Քեզ ի՞նչ պատահեց․․․ Ինչո՞ւ թակեցին լուսամուտը․․․
ԱՆՏՈՆ.— (Խեղդված) Իսկ ինձ․․․ ասա, շուտ․․․ լսո՞ւմ ես․․․ (խրոխտ) շուտով կատարվելու է մի ահեղ դեպք։ (Ցնցում է Մարթային) Երազներս իրականանում են, ցնորքներս կենդանանում. պատասխան տուր ինձ, Մարթա՛, ուխտս ու ընկերներս ինձ են սպասում, կարո՞ղ եմ գնալ և էլ ետ չգալ․․․ Իսկ եթե եկա․․․
ՄԱՐԹԱ.— (Հազիվ լսելի ձայնով) Գնա․․․ ես կսպասեմ քեզ․․․
ԱՆՏՈՆ.— (Ցավակցորեն) Ասում ես՝ գնա. գիտե՞ս արդյոք, թե ո՞ւր եմ գնում, միամիտ երեխա․․․
ՄԱՐԹԱ.— (Հպարտ) Գիտեմ, գնա շուտ․․․ ես ամեն բան գիտեմ․․․ կուշանաս, Անտոն․․․
ԱՆՏՈՆ.— (Հիացմունքով մի պահ նայում է Մարթային և ապա գրկում ու երկար համբուրում է ճակատը):
ԲՈՍԻԱԿ.— (Հևալով ներս է մտնում) Ընկեր Գաբրիել, ձեզ են սպասում․․․ տվեք կապոցը։ (Նայում է Մարթային կարեկցաբար): Դժվար է սիրած կնոջից բաժանվելը, ինչ արած (Շփում է ցրտից սառած ձեռքերը):
ԱՆՏՈՆ.— (Իր սենյակից մի կապոց դուրս բերելով) Հասի՛ր, մենա՞կ ես։
ԲՈՍԻԱԿ.— Ինձ սպասում են․․․
ԱՆՏՈՆ.— Բանվորները հավաքվե՞լ են․․․
ԲՈՍԻԱԿ.— Չտեսնված բան, ծով բազմություն, առաջինը դո՞ւք եք խոսելու։
ԱՆՏՈՆ.— Այո, գնա (Բոսիակը գնում է, ինքն էլ մտնում է իր սենյակը և քիչ հետո դուրս է գալիս բոլորովին կերպարանափոխված, լայնեզր գլխարկը ձեռքին, մորուքավոր: Մարթան սկզբից շվարած նայում է ու ծիծաղում):
ԱՆՏՈՆ.— (Նույնպես ծիծաղով) Դեհ բաժանվենք։ (Բռնում է Մարթայի ձեռքը) Եթե իմ մասին հարցրին, կասես այն, ինչ որ գիտես, աղջիկների մասին լռիր։ Եթե թաղամասին վտանգ սպառնա, մարդ կուղարկեմ կգաս ինձ մոտ, (Ժպտում է) քեզ մի գործ կգտնվի այնտեղ․․․ Թույլ տուր համբուրեմ․․․ (Գրկում է ու համբուրում) Սպասիր ինձ: (Գնում է, նորից վերադառնում) Խուսափիր հաճախ փողոց դուրս գալուց․․․ (Աղերսանքով) Տանից դուրս մի գար․․․ Մարթա՛, խոսք տուր, որ ասածներս կատարելու ես ճշտությամբ։
ՄԱՐԹԱ.— (Ուրախ) Ոչ մի տեղ չեմ գնա մինչև քո վերադարձը․․․
ԱՆՏՈՆ.— (Նորից համբուրում է ու դուրս վազում):
ՄԱՐԹԱ.— (Մենակ) Գնաց․․․ (Վազում և բարձրանալով լուսամուտից նայում է փողոց) Գնա, փրկիր կեղեքվածներին, իմ կեղեքված սերը