Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/106


Ժ
Մտրակ շան իմ ձեռքերուս մեջն, ազատ ես դուն,
Ես միմիայն լանջքիդ վրան շուշանափայլ,
Մատվըներուս քաղցրությունն է որ կթափեմ,
Մեղրերու պես՝ միսիգ վրան հորդահոսւ
ԺԱ
Ո՞չ սանձ ունիս, ո՞չ երասան երախիդ,
Առատ բաշեդ ալի՜ք մը վարս ձեռքերուս մեջը կբավե,
Ոտվըներս զքեզ գրկող ասպանդակի պետք չունին,
Միայն թամրդ է քու վրադ, արծաթ թամբդ մարգարտահեռ։
ԺԲ
Ես հայրենի հովիտներուն կարո՜տն ունիմ, կարո՞տնն ունիմ,
Բայց աստղածոր երկնքին տակ կանգ մի՛ առներ, երիվար,
Քարայրներուն առջևեն ստվերի մը պես, պե՛տք Է անցնիս
Անտաոներեն, հնձաններեն, այդիներեն ալ անգին։
ԳԺ
Եվ ո՞վ դիտե, թերևս, գեղուհի մը, պուրակի մը եշերքեն,
Ոսկի ոզկույզ մը և սափորով ումպ մը գինի մատուցանև,
Թերևս հոգիս հասկնա և քրոջ մը պես ինծի ժպտի...
Բայց չե՞մ աղեր ես երազել, կանգ մի՞ առներ, երիվար։
ԺԴ
Ծննդավայրիս դրախտային ծմակներեն պիտի անցնիս,
Բլբուլին խո՞սքը, բլբուլին խո՞սքը կուզեի խմել...
Վարդին բուրմոչնքը տարինե՞ր պան գխտորեն երագեցի...
Կարո՜տ ունիմ, կարո՜տ, բայց մի՛ կենար, կանգ մի՞ առներ։
ԺԵ
ճամփուս վրա թերես հին մեռելներ ոտքի ելլեն,
Իրենց պատսէնքր ուռերուն և ձնոքերնին ինձ երկարվոզ,