Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/127


Աշխարհներե ուրիշ աշխարհ, և Արդարութենե Արդարություն,
Անխոնջորեն, ժու՛ռ եկուր դուն,
Եվ բախե դուն ամեն դուռ, և կրծոտե ամեն սի՛րտ,
Քու քնարովդ՝ մրրկին պես իմ խոսքերս երգելով…։

— Ահա՛ ձեզի իմ Ցեղես. վերջին սափորն իր արյունին…
Ըմպեցե՞ք զայն ցմրուր. եթե դուք դեռ ծարավ եք…։ —