Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ առանձնություն տիրում էր նորան,
Երբ հարձակվում էր դևը վիշտերի,
Ճապուկ մատներով ներդաշնակաձայն
Թարկում էր քնարին, խիստ ախորժելի
580 Տարածվում էին դաշըն ակորդներ.
Եվ գիշերային անդորրությունը
Նորա կախարդիչ կյանքով լցվում էր.
Քամում էր Լևոն յուր տաղտկությունը։

Երբ կենցաղական փոթորիկներից
585 Ալեկոծվում ենք երկար միջոցով,
Երբ ներքին, ծանր պատերազմներից
Խռովում ենք մեք կամքով և հոգով.
Մեք զորանալով հիշում ենք օրեր,
Ամենսրպայծառ րոպեք մեր կյանքում.
590 Մանկության–դուստրը՝ այն առաջին սեր,
Մեր մռայլ մտքում է կենդանանում։
Մեզ մի անգամից չեն թողնում հրճվանք,
Հանկարծ չէ դնում և վառ մանկություն.
Եվ մեք զգալու չէինք մեծ զրկանք,
595 Թեև ուրանար մեզ ուրախություն.
Բայց անմահ դրախտն այն նվիրական,
Որ նախկին սերը հառաջ է բերել,
Բայց ոգևորյալ ժամերն դյութական
Երբեք չենք կարող մեր մտքից հանել։
600 Արդարև, այդ սերն կարող էր թաքչել
Կամ թե խավարել, բայց ոչ թե հանգչել.
Այսպես երկինքը, ծածկված ամպերով,
Յուր հստակ կապույտ գիտե պահպանել.
Որ գիտե սիրել, և որի սիրտը
605 Բերել է յուր հարկ սիրո տաճարին,—
Չէր մոռանալու այդ քաղցր վիշտը,
Թեև ծերանար ծերություն խորին.