Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ ոչինչ չկա այնքան ցավալի,
Երբ մեք կտրում ենք, հրաժարվելով,
610 Հիշողությունքը և կապը սրտի,
Անհրաժեշտին հնազանդելով։
Դեռ երիտասարդ է, իմ բարեկամ,
Լևոն, քո մի՞տքն է, որ նա սիրում էր.
Ի՞նչ զարմանք բան է, թե վերջին անգամ
615 Հավիտյան նորան հրաժեշտ ասեր...

Լևոն տխուր էր. շրջում էր մենակ,
Սիրտը ճնշում էր վիշտ և տաղտկություն.
Եվ թե կատարված էր յուր նպատակ,
Խնայելու չէր կյանքի գոյություն։

620 Եվ բարոյապես յուր կոչման վերա
Խորհրդածելով, որտեղից ձգել
Ռուսաստանի մայր քաղաք Մոսկվա,
Հետ չնայելով փախչե՞լ և փախչե՞լ։

Առաջին գլուխը Լևոնի Վշտի
625 Խնդրում է այստեղ ճաշակել վախճան,
Իսկ մնացորդը կըշարունակվի,
Այն իրավո՜ւնք է ոգևորության։

Նա հարավ կերթա, հյուսիս կըթողնե,
Շատ բան կըտեսնե կովկասյան կողմեր,
630 Նորան Կովկասը ժամ ինչ կըգրավե,
Որ վարդյա քաղե նորանից փուշեր

Որ զգայակից է խեղճ Լևոնի,
Գիտեմ, այդ ազնիվն կըցավե նորան.
Բայց որ ղրկել է նախանձը չարի,
635 Նոր վարմ կըլարե կատակերգության.