Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատասխաներ մեզ, ո՞ւր է արգասիք
230 Քո վաստակների, ինչո՞վ կարացավ
Քո անբախտ հոտը լինել երջանիկ,
Դու գիտե՞ս, Հովի՛վ, քանի վշտացավ...

Մթին ախտերով զբաղված է նա,
Կամի գրավել սիրտը քաղաքի,
235 Որ չուր հանցանքը անպատիժ մնա,
Որ նա առավել հասանե փառքի։

Բայց ժողովուրդը հոգով բարկացած՝
Շատ վշտացած է գավազանի տակ.
Բողոք է կարդում ձեռք-ձեռքի տըված,
240 Պատրաստ է հանել նորան հրապարակ...–

Կանգնում է Լևոն, կամի բան խոսել,
Բայց լծած է կառք։ Հովիվն շտապով
Դիմում է Հյուսիս, կամի գանգատել,
Որ օրենքն լինի նորան ջատագով։

245 «Անմի՛տ, սև եղբայր,— գոչում է Լևոն,—
Դառն է քո գալոցք, ո՞ւր ես շտապում,
Ահա՞ մթնեցավ կյանքիդ հորիզոն,
Ինքը օրենքը քե՛զ մահ է վճռում...»։

Եվ հառաջ Լևոն։ Սարեր, հովիտներ
250 Անհետանում են նորա աչքերից.
Մի չնաշխարհիկ բացվում է պատկեր
Սպիտակափառ Կաղբեկի գլխից։

Սպիտակ կատարն բարձր լեռների,
Կարծես, երկնքի դիպչում են ամպին,
255 Եվ ձյունից հյուսած թագ ադամանդի
Պճնում են նոցա հպարտ գագաթին։