Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկեր, 1947, էջ 240—241), պոեմի հեղինակն այդ փաստը վերցրել է Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկից և որոշ տեղերում համարյա բառացի օգտագործել պատմիչի արտահայտությունները (տե՛ս Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Երևան, 1971, էջ 182 — 183)։

150 ...Խնկով սրսկեցին դաշտն Ավարայրի.— Ավարայրի դաշտը գտնվում է մեծ Հայքի Վասպուրական, նահանգի Արտազի գավառում, Տղմուտ գետի հովտում, որտեղ տեղի ունեցած ճակատամարտում, 451 թ., զոհվեցին Վարդան Մամիկոնյանն ու իր զինակիցները։

165 Ո՛վ մեծ Եղիշե...–Եղիշ (մոտ 410–415-ի միջև֊մոտ 470– 475֊ի միջև)—Հայ պատմագիր։ 441-ին ծառայության է մտել Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի մոտ՝ որպես զորական և դպիր։ Մասնակցել է Վարդանանց պատերազմին, որից հետո թողել է աշխարհական կյանքը և ճգնակյաց դարձել։ Ճգնավորության տարիներին գրել է իր մեծ արժեք երկառիրությունը՝ Վարդանի և Հայոց պատերազմի մասին, որը կարևորագույն սկզբնաղբյուր է։

243 ...Այդ այն Եվան է...—Եվա—Բիբլիական կերպար Ադամի կինը, մարդկության նախամայրը։

244 ... Ստացավ վիճակ Մովսեսի գրչով։ — Թերևս, նկատի ունի հրեական ցեղերի առաջնորդ Մովսես Մարգարեին (մոտ մ. թ. ա. XIII դ.) վերագրվող «Հնգամատյանի» (Հին կտակարան) Ծննդոց գրքում բովանդակվող աշխարհի ու մարդկության ստեղծման, աստծո դեմ մարդկանց մեղանչման և դրա ծանր հետևանքների մասին առասպելները, ուր հիշվում է նաև Եվան։

497 Բայց քեզ հանում եմ այս տխուր դասից... — Այս տողով սկսվող և հաջորդ երեք քառատողերը, ըստ Եր. Շահազիզի, հեղինակը նվիրել է Մ. նալբանդյանին (տե՛ս Սմբատ Շաճազիզ, Երկեր, 1947, էջ 244—245)։

Գլուխ IV

Առաջին երկու բնաբանները քաղված են Մ. Խորենացու Ողբից, երրորդը՝ «Սովրեմեննիկ» ամսագրում տպագրված (1859, № IV, էջ 372) «Իտալիային» բանաստեղծության II մասի առաջին և երկրորդ քառատողերից։ Տողատակում (էջ 371) արված է, որ այն դրված է «երկու հարյուր տարի առաջ, XVII հարյուրամյակի նշանավոր իտալացի բանաստեղծի՝ Ֆիլիկայի կողմից, հիմա էլ ժամանակակից է թվում»։

92 ...Երբ Այրարատի տեսար մեծության։ — Նկատի ունի հայ պատմիչ Ղազաչ։ Փարպեցու (մոտ 442—VI դ. սկիղբ) «Հայոց պատմության» Ա ղրվագի է հատվածը (տե՛ս Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն, Երեվան, 1982, էջ 20—25)։

127 ...Մա՛յր մեր Մարիամ...—Խոսքը Մարիամ Աստվածածնի մասին է։

247 ...Եվ Ռուբենյան չարդված գայիսոն...— Խոսքը Կիլիկյան Հոյաս-