Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԼՈՒԽ II


Люди привыкают к влу во такой

степени, что считают жалобы
неразумием,если не преступлением

Дж. Ст. МИЛЛЬ.[1]


Երանի՜ նորան, որ նախապաշար
Մերժելով կարծիք, սիրել է լսել
Արտի համոզման և անհիշաչար
Սուրբ ճշմարտության կողմն, է համբուրել։

5 Երանի՜ նորան, որ նախամեծար
Առնելով պատիվ սնոտի փառքին,
Ազատ գնում է կյանքի ճանապարհ՝
Զեռը պարզելով յուր նպատակին։

Որ բացել է սիրտն ուսման առաջև,
10 Զրահավորված ընդդեմ չարության,
Որ ներշնչելով գիտության անձրև՝
Պտղագործել է հոգու անդաստան։

Իցե՞ թեև Հայն, մի օր սթափված
Խավարի գրկից, նախանձող լիներ

  1. Մարդիկ չարությանն այն աստիճան են ընտելանում, որ գանգատները
    համարում են անխելամիտ, եթե ոչ հանցագործություն։
    Ջ. Սս. Միլլ